Հայաստանի «Եվրատեսիլ-2015»-ի ներկայացուցչի անունը հայտնի կդառնա այսօր։ Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենամայիսի 19-ին առաջին կիսաեզրափակչում՝ մրցելով Հունաստանի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Հոլանդիայի, Մոլդովայի, Ֆինլանդիայի, Բելգիայի, Սերբիայի, Դանիայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Բելառուսի, Վրաստանի եւ Հունգարիայի մասնակիցների հետ։ Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 23-ին:
Նշենք, որ Ավստրալիան նույնպես մասնակցելու է «Եվրատեսիլ-2015»-ին, որն այս տարի անցկացվելու է Վիեննայում։
Մրցույթի կազմակերպիչները տեղեկացրել են, որ նման յուրօրինակ քայլի դիմել են այն պատճառով, որ այս տարի կայանալու է «Եվրատեսիլ»-ի 60-րդ հոբելյանական մրցույթը եւ ցանկություն է առաջացել մի նոր շունչ հաղորդել դրան։
«Այս քայլով մենք ցանկանում ենք աշխարհին ասել՝ եկեք միասին տոնենք Եվրատեսիլի հոբելյանը»,-հայտարարել է մրցույթի պրոդյուսեր Իոն Օլա Սանդը։
Այս որոշման դրդապատճառներից մեկն էլ այն հանգամանքն է, որ Ավստրալիայի բնակչությունը մեծապես հետաքրքրված է «Եվրատեսիլ»-ով, որն արդեն 30 տարի է հեռարձակվում է այստեղ եւ երկրպագուների մեծ բանակ ունի։
Ավստրալիան դեռ չի որոշել, թե ով է ներկայացնելու երկիրը, բայց նշենք, որ մասնակիցը միանգամից ելույթ է ունենալու եզրափակչում։ Սակայն նույնիսկ եթե Ավստրալիան հաղթի, միեւնույնն է, «Եվրատեսիլ 2016»-ն այնտեղ չի անցկացվի։ Այս դեպքում կազմակերպիչները կընտրեն եվրոպական մի երկիր։
Աղբյուրը՝ Eurovision.tv
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ11:40, 21 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի կարմիր գորգի վրա «մեծ աղմուկ է բարձրացրել» իր Saint Laurent զգեստով11:18, 21 մայիսի
Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել, թե որ տարիքում է կորցրել կուսությունը10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը