Օրեր առաջ Բոբի Քրիստինայի հորաքույրը՝ Լեոլան, զարմանալի մի նորություն էր հայտնել։ Նա հայտարարել էր, որ Ուիթնի Հյուսթոնի դուստրը բացել է աչքերը։
«Նա բացել է աչքերը, եւ կան մի քանի գործողություններ, որոնք արդեն կարողանում է անել։ Այժմ Քրիստինայի մոտ ամեն ինչ լավ է»,- ասել էր հորաքույրը։
Այսօր TMZ պորտալին հայտնի է դարձել, որ Բոբիի վիճակը վատթարացել է. նրա օրգանները դադարել են գործել, եւ նա աստիճանաբար մահանում է։ Քրիստինայի հայրը դեմ է, որ աղջկան անջատեն կենսապահովման սարքից, սակայն ընտանիքի մյուս անդամները պնդում են, որ վաղ թե ուշ պետք է այս քայլին դիմել։
Հիշեցնենք, որ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Ուիթնի Հյուսթոնի դստեր ընկերոջ՝ Նիք Գորդոնի դեմ։ Ոստիկանությունը հայտնել է, որ Բոբի Քրիստինայի մարմնի վրա մարմնական վնասվածքներ են եղել, որոնք աղջիկը ստացել է մինչեւ ուշաթափվելը։ Միակ կասկածյալը նրա ընկերն է, քանի որ վերջին շրջանում Բոբիի եւ Գորդոնի հարաբերություններն այնքան էլ լավ չեն եղել։
ԶԼՄները հայտնել են, որ մարմնական վնասվածքներ են եղել 21-ամյա Քրիստինայի երեսի՝ հատկապես բերանի շրջանում եւ մարմնի վրա։ Ավելին, հարազատները նշում են, որ երբ գտել են ուշաթափված Բոբիին, ամուսինն իրեն շատ տարօրինակ է դրսեւորել։ Ուստի, ոստիկաններն այժմ նրան են կասկածում այս հանցագործության մեջ։ Լուրեր են պտտվում, որ Նիք Գորդոնը ծեծել է աղջկան, քանի որ նա մշտապես ստվերում է զգացել իրեն Բոբի Քրիստինայի կողքին։
Նաեւ վերջերս պարզվել էր, որ Նիք Գորդոնը խնդիրներ ունի օրենքի հետ կապված. հունվարին նա ձերբակալվել էր թմրանյութեր պահելու եւ վաճառելու համար։ Համացանցում նաեւ լուրեր էին պտտվում, որ Նիքն ու Մաքս Լոմասը իրենց անմիջական մասնակցություն ունեն Ուիթնի Հյուսթոնի դստեր հետ կատարված միջադեպի մեջ։ Ենթադրվում էր, որ Քրիստինան թմրանյութերի մեծ չափաբաժին է օգտագործել, ինչից հետո Գորդոնն ու Լոմասը աղջկան տարել են լոգարան՝ փորձելով ուշքի բերել նրան, սակայն չի հաջողվել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին