Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 31-ին Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինային, անգիտակից վիճակում տեղափոխել էին Ռոզուել քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկները 21-ամյա Քրստինային արհեստական կոմայի մեջ էին «գցել»։ Աղջկա մոտ գլխուղեղի այտուցներ էին հայտնաբերվել։
Բոբի Քրիստինային անգիտակից վիճակում գտել էր նրա ընկերը՝ Նիք Գորդոնը: Մինչ բժիշկների գալը, Գորդոնը աղջկան արհեստական շնչառություն էր տվել, սակայն Քրիստինան ուշքի չէր եկել:
Իսկ այժմ US Magazine-ը հայտնել է, որ մինչ Ուիթնի Հյուսթոնի դուստրը պայքարում է իր կյանքի համար, ոստիկանությունը հետաքննություն է սկսել նրա ընկերոջ՝ Նիք Գորդոնի նկատմամբ։ Աղբյուրը նշում է, որ Քրիստինային մարմնական վնասվածքներով է տեղափոխվել հիվանդանոց։ Հավանաբար նա ինչ-որ մեկի հետ վիճել է։
Աղբյուրը նաեւ հայտնել է, որ վերջերս պարզվել է՝ Նիք Գորդոնը խնդիրներ ունի օրենքի հետ կապված. հունվարին նա ձերբակալվել էր թմրանյութեր պահելու եւ վաճառելու համար։ Համացանցում նաեւ լուրեր են պտտվում, որ Նիքն ու Մաքս Լոմասը իրենց անմիջական մասնակցություն ունեն Ուիթնի Հյուսթոնի դստեր հետ կատարված միջադեպի մեջ։ Ենթադրվում է, որ Քրիստինան թմրանյութերի մեծ չափաբաժին է օգտագործել, ինչից հետո Գորդոնն ու Լոմասը աղջկան տարել են լոգարան՝ փորձելով ուշքի բերել նրան, սակայն չի հաջողվել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով