Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինա Բրաունին, դուրս են բերում կոմայից։ CNN-ն հայտնել է, որ բժիշկներն այլեւս չեն օգտագործելու Բոբի Քրիստինայի օրգանիզմին թթվածին ապահովող շնչառության խողովակը։ Այժմ աղջիկը շնչելու է կոկորդի մեջ արված անցքով։
Բացի այդ, բժիշկները նվազեցրել են դեղերի չափաբաժինը, որպեսզի տեսնեն, թե ինչպես է օրգանիզմն արձագանքում։
Հիշեցնենք, որ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Ուիթնի Հյուսթոնի դստեր ընկերոջ՝ Նիք Գորդոնի դեմ։ Ոստիկանությունը հայտնել է, որ Բոբի Քրիստինայի մարմնի վրա մարմնական վնասվածքներ են եղել, որոնք աղջիկը ստացել է մինչեւ ուշաթափվելը։ Միակ կասկածյալը նրա ընկերն է, քանի որ վերջին շրջանում Բոբիի եւ Գորդոնի հարաբերություններն այնքան էլ լավ չեն եղել։
ԶԼՄները հայտնել են, որ մարմնական վնասվածքներ են եղել 21-ամյա Քրիստինայի երեսի՝ հատկապես բերանի շրջանում եւ մարմնի վրա։ Ավելին, հարազատները նշում են, որ երբ գտել են ուշաթափված Բոբիին, ամուսինն իրեն շատ տարօրինակ է դրսեւորել։ Ուստի, ոստիկաններն այժմ նրան են կասկածում այս հանցագործության մեջ։ Լուրեր են պտտվում, որ Նիք Գորդոնը ծեծել է աղջկան, քանի որ նա մշտապես ստվերում է զգացել իրեն Բոբի Քրիստինայի կողքին։
Նաեւ վերջերս պարզվել էր, որ Նիք Գորդոնը խնդիրներ ունի օրենքի հետ կապված. հունվարին նա ձերբակալվել էր թմրանյութեր պահելու եւ վաճառելու համար։ Համացանցում նաեւ լուրեր էին պտտվում, որ Նիքն ու Մաքս Լոմասը իրենց անմիջական մասնակցություն ունեն Ուիթնի Հյուսթոնի դստեր հետ կատարված միջադեպի մեջ։ Ենթադրվում էր, որ Քրիստինան թմրանյութերի մեծ չափաբաժին է օգտագործել, ինչից հետո Գորդոնն ու Լոմասը աղջկան տարել են լոգարան՝ փորձելով ուշքի բերել նրան, սակայն չի հաջողվել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ