Տանտրիկ սեքսը ներկայացվում է որպես սեռական մերձեցում, որն իր մեջ ներառում է նորագույն, ավանդական հնդկական եւ բուդդայական մեթոդներ։
Տանտրիկ սեքսը մարմնին հնարավորություն է տալիս օգտագործել եւ վայելել իր ներքին ամբողջ էներգիան։ Տանտրիկ սեքսի վերջում կինը «հեշտանք» չի ապրում, քանի որ դա իրականում ոչ թե էներգիա հավաքելու միջոց է, այլ վատնելու։ Տանտրիկ սեքսի վերջում էներգիայի հավասարակշռություն եւ կուտակում է նկատվում։
Տանտրիկ սեքսը կարելի է համեմատել հրավառության հետ, որից պետք է առավելագույնս հաճույք ստանալ։ Սակայն այն իրեն բնորոշ գաղտնիքներ ունի։ Ներկայացնենք դրանցից չորսը.
1. Լսեք ձեր զուգընկերոջը
Եթե ձեր զուգընկերը էներգիայի կորստի շեմին է, ապա հարկավոր է դադար տալ կամ նվազեցնել տեմպը։ Տանտրիկ սեքսի ժամանակ ձեր նպատակը ոչ թե «օրգազմի հասնելն» է, այլ էներգիա կուտակելը։ Փորձեք լսել միմյանց, որպեսզի ներդաշնակության հասնեք ձեր զուգընկերոջ հետ։ Կարեւոր հանգամանք է նաեւ աչքերը չփակելը, քանի որ դուք պետք է վայելեք նրա հայացքը, զգացմունքները, զգալ նրա հայացքը եւ այլն։ Փորձեք պահել տեսողական կապը ձեր զուգընկերոջ հետ։
2. Խորը շնչեք. Փորձեք միասին եւ ներդաշնակ շնչել
Շնչառությունը միավորում է մարդկանց հոգիները, ոչ՝ մարմինը։ Սեռական հարաբերության ժամանակ փորձեք ուշադրություն դարձնել ձեր զուգընկերոջ շնչառությանը։ Շնչառությունը պետք է խորը եւ սահուն լինի։ Հարկավոր է թուլանալ եւ կենտրոնանալ ներքին հավասարակշռության վրա։ Մեծ ուշադրություն դարձրեք որովայնի ստորին հատվածին, քանի որ հենց այս մասով պետք է անցնի ձեր շնչառությունը։ Սովորեք շնչել ոչ միայն կրծքավանդակով, այլեւ որովայնով։
3. Սովորեք թուլանալ ձեր զուգընկերոջ հետ
Տանտրան «ակտիվ» գործողություններ չի ենթադրում։ Մարդկանց թվում է, որ սեռական մերձեցումը որքան արագ է, այնքան նրանք ավելի «պրոֆեսիոնալ» են։ Սակայն իրական հաճույք ստանում են նրանք, ովքեր իսկապես թուլանում եւ սեռական բավարարվածություն են ստանում այս գործընթացից։ Փորձեք թուլանալ, սեռական էներգիա կուտակել եւ առողջ ու երկար տարիների կյանքն ապահոված է։
4. Կնոջ եւ տղամարդու գրգռավածության «կոճակը» մարմնի տարբեր մասերում է
Կնոջ մոտ մարմնի գրգռվածության եւ գրավչության կետը կուրծքն է։ Իսկ տղամարդկանց մոտ կուրծքն այնքան էլ գրավիչ հատված չէ, այլ փոքր-ինչ ներքեւ։ Ուստի, կնոջը գրգռելու համար պետք է կենտրոնանալ հենց կրծքի վրա։
Տանտրան օգտակար է բոլորի համար։ Այն սովորեցնում է մեզ լինել բնական, ոչ լարված։ Պետք չէ խուսափել սեքսից, քանի որ այն ավելի է մտերմացնում ու մերձեցնում զույգին, իսկ դրանից ավելի կարեւոր ոչինչ չկա։
Աղբյուրը՝ Cluber.com.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով