Սեքստինգը սեռական բնույթի հաղորդագրություններ, իսկ երբեմն էլ լուսանկարներ ուղարկելն է, որոնք սովորաբար «խիստ անձնական եւ արգելված են համարվում»։ Մարդիկ շատ հաճախ են սեքստինգից օգտվում, քանի որ վիրտուալ եւ «անկեղծ» շփման ընթացքում նոր երեւույթներ կարելի է բացահայտել տվյալ մարդու մասին։ Առաջարկում ենք ընթերցել այն հինգ պատճառների մասին, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչու է պետք սեքստինգից օգտվել։
1. Առաջին հերթին դուք տեղեկանում եք զրուցակցի սեռական երեւակայության մասին
Ինչպես ասում են face-to-face դժվար է խոստովանել սեփական ցանկությունների մասին, քանի որ «ամաչում եւ լռում ես»։ Այս ամենը պայմանվորված է այն հանգամանքով, որ մենք վախենում ենք, որ մեզ ճիշտ չեն հասկանա կամ կսկսեն քննադատել։ Սեքսը արգելվա՞ծ թեմա է, ուրեմն կլռեմ։ Սակայն սեքստինգի դեպքում շատ ավելի հեշտ է բացել ձեր հոգին եւ խոսել ցանկությունների մասին, որոնք ժամանակի ընթացքում իրականություն են դառնում։
2. Մենք հետաքրքրություն ենք առաջացնում սեփական անձի նկատմամբ Արգելված երեւույթներն ավելի հետաքրքրիր են։ Սեռական ցանկությունները չես կարող մարել, դա մի սովորություն է, որի պակասն ու քաղցը մշտապես զգում ես։ Դու զարկ ես տալիս երեւակայությանը եւ առանց ամաչելու խոսում ես դրա մասին։
3.Մենք ավելի ինքնավստահ ենք դառնում մեր ուժերի եւ հնարավորությունների հարցում
Բոլորը սա հերքում են, քանի որ չեն փորձել։ Երբ մարդը ցանկալի է, նրա ինքնագնահատականը բարձրանում է. նա ցանկալի է, բայց միեւնույն ժամանակ անհասանելի։ Երբ գիտես, որ պահանջված ես, ինքնաբերաբար գինդ եւ արժեքդ ավելի է բարձրանում. կոպի՞տ է, բայց փաստ։
4. Կարող ես երկրորդ անգամ կարդալ եւ վայելել
Սովորաբար ասացիր խոսքդ եւ հետո մոռացության մատնեցիր ամեն ինչ։ Իսկ սիրային նամակներն ու էրոտիկ նկարները շատ դժվար են ջնջվում կամ մոռացվում։ Բացի այդ, դրանք միշտ քո ձեռքի տակ են եւ կարող ես կրկին բացել ու կարդալ։
5. Վերջին պատճառը. դու միշտ ցանկալի օբյեկտի «կողքին ես»
Ինչ հիանալի է լինել մեկի կողքին, ում մասին ամբողջ գիշեր մտածում ես։ Ուրեմն դուք հմայիչ եք, ցանկալի եւ ձեզ միշտ հիշում են։ «Ճիշտ» մարդուց սիրային խոսքեր լսելու համար կարող եք շաբաթներով սպասել, իսկ «ցանկալի օբյեկտից» ՍՄՍ ստանալը շատ հեշտ ու դյուրին գործընթաց է։ Ճիշտ է, իրականում դուք տարբեր սենյակներում, քաղաքներում եք, բայց ասես նույն անկողնում լինեք, գրկված...
Վիրտուալ աշխարհում շատ աղբ ու սպամեր կան, սակայն այս աշխարհը ունի մի շատ կարեւոր կանոն՝ այստեղ չեն ամաչում եւ կարելի է փոքրիկ ու անմեղ հիմարություններ անել, բայց ցանկալի մեկի հետ։
Աղբյուրը՝ Clubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը