«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Exclusive. «Սարսափում եմ միայնությունից». Իվետա Եդիգարյանն իր ամուսնալուծության, ամերիկյան կյանքի եւ երազանքների մասին

12:26, 26 փետրվարի

Դերասանուհի, երգչուհի Իվետա Եդիգարյանը, ով երկար ժամանակ է, ինչ բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում, վերադարձել է Հայրենիք: NEWS.am STYLE-ը զրուցել է նրա հետ իր ներկայիս գործունեության, ամուսնուց բաժանվելու, ամերիկյան կյանքի եւ երազանքների մասին:

Ողջույն, Իվետա: Ե՞րբ եք վերադարձել Հայաստան եւ ինչու՞:

Հայաստան եմ վերադարձել ամռանը, կարճ ժամանակով էի եկել եւ ոչ մնալու մտադրությամբ, սակայն թղթաբանական ինչ-ինչ խնդիրներ առաջացան, եւ ստիպված մնացի:

Այժմ ինչո՞վ եք զբաղված այստեղ:

Այստեղ երգում եմ ակումբներում եւ ռեստորաններում:

Իսկ ցանկություն չկա՞ նոր երգերով, տեսահոլովակներով կամ դերերով վերադառնալ շոու-բիզնես:

Ցանկություն, իհարկե, կա: Մոտ մեկ ամսից հնարավոր է սերիալում խաղալու առաջարկ ստանամ, բացի այդ հանդես կգամ Գոռ Վարդանյանի նոր ֆիլմում: Իսկ ինչ վերաբերում է երգելուն, ապա ցանկությունը շատ մեծ է: Բավականին շատ մտահղացումներ ունեմ, որոնց իրագործումը ֆինանսական հարցերի հետ է կապված: Ես գտնում եմ, որ սխալ է տարվա մեջ մեկ տեսահոլովակ նկարահանելը: Եթե մեկը նկարահանեցիր, ապա պետք է դա շարունակական լինի: Երբ ԱՄՆ-ում էի, այնտեղ նորմալ էի վաստակում: Այնտեղ էլ երգում էի ակումբներում եւ ռեստորաններում եւ կարող էի ինձ թույլ տալ մեկից ավելի տեսահոլովակ նկարահանել: Բացի այդ, այնտեղ առաջընթացի հնարավորություն կա, իսկ այստեղ պարզապես դոփում ես տեղում:


Այդ դեպքում, ո՞րն էր Հայաստան վերադառնալու պատճառը:

Գիտեք, ես իմ Հայրենիքը շատ եմ սիրում, կարոտը խեղդում է: Այժմ ես երկու քարի արանքում եմ՝ եթե այստեղ էլ այնպիսի պայմաններ լինեն, այնքան գումար վաստակես, որ բավականացնի քո կարիքները հոգալուն, ապա ես չեմ գնա, բայց այսօր մեր երկրի սոցիալական վիճակն այլ է: Ես տեսնում եմ, որ մարդկանց ձեռքը գումար չկա, ինչը ազդում է նաեւ արտիստների աշխատանքի վրա:

Ձեր դուստրը Ձեզ հե՞տ է, թե՞ Ձեր ծնողների մոտ՝ ԱՄՆ-ում:

Ոչ, ինձ հետ է: Նա յոթ տարեկան է եւ ԱՄՆ-ում դպրոց էր հաճախում, սակայն հիմա այստեղ է դպրոց գնում: Ճիշտն ասած, ես չէի ցանկանա, որ դուստրս մեծանար ամերիկյան մթնոլորտում, քանի որ, ամեն դեպքում, այստեղի դաստիարակությունն ուրիշ է:

Այժմ նրան միայնակ եք մեծացնում: Որքա՞ն ժամանակ է, ինչ ամուսնալուծվել եք եւ, արդյոք, երեխայի հայրն օգնում է Ձեզ նրա խնամքի հարցում:

Ամուսնալուծել ենք մոտ երեք տարի առաջ: Աղջկաս ինքս եմ մեծացնում, ոչ մի ակնկալիք չունեմ իրենից, հույսս միշտ ինձ վրա եմ դնում: Լինում է, որ հանդիպում են երեխայի հետ, գնում զբոսանքի, բայց աղջիկս ավելի շատ ինձ հետ է կապված:


Իսկ ցանկություն չկա՞ կրկին ընտանիք կազմելու, կամ միգուցե արդեն գտե՞լ եք Ձեր կեսին:

Դեռ չեմ գտել, բայց ես դեմ չեմ կրկին ընտանիք կազմելուն, պարզապես այս ասպարեզում մարդկանց հավատալը դժվար է, քանի որ շատերը փորձում են քեզ հետ ուղղակի շփվել: Ինձ համար կարեւոր է, որ իմ կողքին լինի խելացի, աշխատասեր, գրատետ մարդ, ով ինձ թիկունք կլինի: Բացարձակ չեմ կարեւորում ֆինանսականը: Ինձ համար կարեւոր է, որ նա լինի վստահելի մարդ, ընդունի ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ, որ մենք միասին ստեղծենք ամեն բան, եւ որ փոխադարձ հարգանք լինի, քանի որ ես հասկացել եմ, որ կոնկրետ ինձ մոտ դրանք այնպիսի բաներ չեն, որ ժամանակի հետ լինեն, ես պետք է դա միանգամից զգամ, ինձ մոտ պետք է այդ ռոմանտիզմը, սիրահարվածությունը լինի:

Այս պահին ի՞նչի մասին եք երազում:

Դեռ մանկուց կարիերայի հետ կապված ես մեկ մեծ երազանք եմ ունեցել՝ նկարահանվել գեղարվեստական ֆիլմում, խաղալ բարդ՝ միանգամայն ինձ հակառակ կերպար: Նաեւ երազում եմ խաղալ արտասահմանյան ֆիլմերում: Դա շատ մեծ երազանք է: Ինձ հետաքրքիր է՝ կկարողանա՞մ, արդյոք, խաղալ այս կամ այն դերը, որովհետեւ երբ տարիներ շարունակ չես զբաղվում քո գործով, հետ ես վարժվում, իսկ ես մասնագիտությամբ առաջին հերթին դերասանուհի եմ, կարոտում եմ դերասանի գործունեությունը:

Ինչ վերաբերում է ցանկություններին, ապա դրանք են՝ զբաղվել սիրած գործով եւ ունենալ լավ ընտանիք: Ամեն ինչ կյանքում ժամանակավոր է: Կարող է գալ մի պահ, որ, որպես արտիստ, դու պահանջարկ չունենաս, բայց ունենաս քեզ սիրող մարդիկ, ովքեր քո կողքին կլինեն միշտ: Ես սարսափում եմ միայնությունից:

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել