Մոր խոսքերն ու խորհուրդները միշտ անփոխարինելի ու կարեւոր են հասունության շեմին կանգնած դստեր համար։ Ուստի, եւ մայրիկները, եւ աղջիկները պետք է շատ զգուշավոր լինեն այս հարցում։ Այսպիսով, մայրական տասը խորհուրդ՝
1. Քո որոշումները շատ կարեւոր են։ Դու պատրաստ չես նոր կյանքին եւ այդքան խիզախ չես քո կատարած քայլերի հարցում։ Դու կարող ես խոցելի լինել, սակայն միշտ պետք է նոր երեույթներ փորձել եւ չվախենալ։
2. Անձնական գաղտնապահություն. Եթե վիրավորված ես եւ ցանկանում ես լաց լինել, պետք չէ գրել այդ մասին սոցիալական կայքերում։ Կյանքում միշտ պետք է զգուշավոր լինել եւ բծախնդիր՝ ընկերների ընտրության հարցում։
3. Կյանքը ճիշտ արժեւորիր։ Կյանքի արժեքը լայքերի եւ Instagram-ում նկար տեղադրելով չէ։ Փողով անհնար է գնել եւ լցնել ներսում եղած դատարկությունը։ Աշխատիր քո ինտելեկտի եւ ինքնազարգացման վրա, մնացած ամեն ինչ ինքնաբերաբար իր տեղը կընկնի։
4. Մարդկանց մեջ դրականը տես եւ հենց դրան հավատա։ Իրականում մարդիկ շատ հաճախ են ակամա ցավ պատճառում դիմացինին։ Սակայն դրա պատճառով պետք չէ տանջել հոգին։ Միգուցե մի ուրիշ անգամ դու նույնպես անգիտակցաբար դիմես այդ քայլին։ Ցանկացած իրավիճակում փորձիր դրականը տեսնել եւ ներել դիմացինին։
5. Քո կարծիքը ունեցիր. Ձեռքերդ ծալված մի նստիր։ Միշտ պետք է առաջ շարժվել եւ ձգտել լավագույնին։
6. Եղիր այնպիսին, ինչպիսին կաս։ Ֆիլմերն ու սերիալները կարող են մեծ ազդեցություն ունենալ դեռատի աղջիկների եւ տղաների վրա։ Եվ այս հերոսներին նմանվելու եւ դիմացինին հաճոյանալու համար դեռահասները փորձում են կեղծել իրենց մարդկային հատկանիշները։
7. Քո երջանկությունը քո ձեռքերում է. Ոչ մեկը չի կարող քեզ երջանկացնել, քեզանից բացի։ Փորձելով ալկոհոլով, թմրանյութերով կամ անառողջ հարաբերություններով լցնել հոգուդ դատարկությունը՝ դու կկործանես քո կյանքը։
8. Երբեք մի վիրավորիր քո հարազատներին. Դու նրանց կարիքն ավելի շատ ունես, քան պատկերացնում ես։
9. Ինքնաբավ եղիր։ Դու ամեն օր կարող ես մտածել, որ մի շարք թերություններ ունես՝ ատամները այդքան էլ սպիտակ չեն, մազերը՝ չափազանց բարակ են, ազդրերը գեղեցիկ չեն, ձայնը շատ բարձր է, իսկ հագուստը՝ էժանագին, սակայն սովորիր գնահատել քեզ։ Թույլ մի տուր, որ այս բարդույթները կոտրեն քո հոգին։ Դու այս կյանքում նվեր ես ինձ համար, երբ մոռանաս արի մայրիկի մոտ, եւ ես կհաստատեմ դա։
10. Լավագույնը դեռ առջեւում է. Հաջորդ տասը տարիների ընթացքում քեզ նոր դրական եւ բացասական բազմաթիվ նոր երեույթներ ու իրադարձություններ են սպասվում։ Չնայած քո բոլոր ձեռքբերումներին՝ լավագույնը դեռ սպասում է քեզ։
Հեղինակ՝ Ուիթնի Ֆլեմինգ
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է