Մոտ մեկ շաբաթ առաջ մի տարօրինակ էլեկտրոնային նամակ ստացա։ Ոմն մի կին պնդում էր, որ արդեն կես տարի է սիրային հարաբերություններ է սկսել ամուսնուս հետ։ Սկզբում ես մտածեցի, որ ինչ-որ մեկը որոշել է չար կատակ անել. կասկածյալների թվում էր նաեւ ամուսինս, քանի որ նա այս տեսակ հումորների մեծ սիրահար է։ Սակայն պարզվեց, որ ամուսինս այս ամենի հետ ոչ մի կապ չուներ։ Ավելին, երբ ես նրան պատմեցի այս մասին, նա ծիծաղեց եւ ասաց, որ պատրաստ է անգամ ջարդել այն մարդու ձեռքերը, ով գրել է տվյալ նամակը։ Նշեմ, որ մենք ավելի քան 10 տարի ամուսնացած ենք եւ անկեղծ ասած՝ երբ ինձ մոտ նման կասկածներ էին առաջանում, ես վանում եւ ուշադրություն չէի դարձնում դրանց. կարծում եմ՝ հարաբերությունները առաջին հերթին պետք է կառուցել վստահության հիմքի վրա։ Հետեւաբար, այդ մտքերն այնքան էլ էական նշանակություն չունեին ինձ համար։
Սակայն հաջորդ օրը ստացա եւս մեկ նամակ, որտեղ գրված էր նրանց հանդիպման մասին, ինտիմ բնույթի մանրամասներ, որոնք վկայում են, որ նամակի հեղինակը շատ լավ ճանաչում է ամուսնուս։ Ես շատ ցնցված էի, սակայն կարողացա «հավաքել ինձ» եւ երկրորդ նամակի մասին ոչինչ չասեցի ամուսնուս։ Երրորդ նամակը բավականին գռեհիկ էր։ Դա ապացուցում էր այն հանգամանքը, որ ամուսինս վաղուց արդեն ինձ չի սիրում եւ կլքեր ինձ, եթե չլինեին մեր երեխաները։ Ավելին, այդ կինը սկսեց վիրավորել ինձ՝ պահանջելով, որ այլեւս «չբռնանամ» ամուսնուս ու ազատություն տամ նրան։ Սակայն նույնիսկ այս ամենից հետո ես վիճաբանություններ չսկսեցի ամուսնուն հետ՝ չնայած այս ամենը մեծապես ազդում էր նյարդերիս վրա։ Բնականաբար, նամակների բովանդակությունը ստիպեցին ինձ կասկածել ամուսնուս եւ արդյունքում սկսեցի փորփրել նրա հեռախոսը, ինչը նախկինում թույլ չէի տա ինձ։ Կասկածելի ոչինչ չգտա, ինչը փոքր-ինչ հանգստացրեց ինձ, բայց կասկածները շարունակում էին կրծել իմ հոգին։ Ես հասկանում էի, որ եթե ամուսնուս հետ խոսեմ, նա հաստատ կհերքի ամեն ինչ։ Այդ ժամանակ ես որոշեցի պատասխանել այդ կնոջն ու հանդիպման հրավիրել նրան։ Թվում էր՝ դա մեծ անակնկալ էր նրա համար, որովհետեւ մի քանի օր նա չպատասխանեց ինձ։ Սակայն օրեր անց նա նամակ ուղարկեց՝ գրելով, որ իբրեւ թե, չի ցանկանում հանդիպել «ինձ նման ծեր եւ հիստերիկ կնոջ հետ»։ Այս ամենից հետո ես բոլոր նամակները ուղարկեցի ամուսնուս։ Շատ մեղմ կլինի ասել, որ նա զայրացել էր, սակայն ոչ մի արդարացում կամ հերքում։ Միայն նշեց, որ իր մեթոդներով կփորձի հասկանալ, թե ով է նամակի հեղինակը եւ ամեն ինչ կկարգավորի։ Նրա այս պահվածքից ես հասկացա, որ այս պատմությունը ինչ-որ մի «բարի կամեցողի» ինտրիգն է, սակայն անկեղծ ասած՝ կասկածներն իմ հոգում դեռ չեն մարել։ Պարզ է, որ այդ կինը, ով էլ որ լինի, շատ լավ ճանաչում է ամուսնուս։ Եվ հենց սա էլ հանգիստ չի տալիս ինձ. հատկապես հաշիվ առնելով այն փաստը, որ ամուսինս հրաժարվեց ասել՝ նրան հաջողվեց պարզել, թե ով էր նամակի հեղինակը, թե ոչ։ Նա միայն պնդում էր, որ ամեն ինչ կարգավորվել է եւ պետք է մոռանալ այս պատմության մասին; Եվ չնայած ես շարունակում եմ խելացի եւ հանգիստ կնոջ իմ դերը խաղալ, ինչ-որ անհասկանալի մի բան ներսից տանջում է ինձ։ Առաջին անգամ մեր հարաբերություններում նման խնդիր է առաջացել, եւ ես չգիտեմ, թե ինչ պետք է անեմ...
Լիլիթ Ա.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը