«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տղամարդկանց տասը տեսակ, ում հետ պետք չէ ամուսնանալ

22:15, 25 մարտի

Կա տղամարդկանց տասը տեսակ, ումից աղջիկները պետք է խուսափեն, եթե վերջիններս չեն ցանկանում կործանել իրենց կյանքը։

Վախ պարտականություններից

Կան տղամարդիկ, ովքեր հարաբերությունների վերջում խուսափում կամ վախենում են պատասխանատվությունից։ Ավելին, նույնիսկ եթե նրանք որոշեն դիմել այդ քայլին, սա դեռ չի նշանակում, որ իրենց որոշումը հստակ, վճռական եւ վերջնական է։

Խռովարար

Շատ աղջիկներին գրավում են վատ եւ չար համբավ ունեցող տղաները։ Պարզապես նրանք ինչ-որ խորհրդավոր ու ռոմանտիկ հատկանիշներ ունեն։ Սակայն հասարակության մեջ խռովարար անձնավորությունը, խռովարար է նաեւ ամուսնության մեջ։

Ինքնասիրահարված

Նարցիսը հին հունական կերպար է, որը այնքան գեղեցիկ ու հմայիչ էր, որ սիրահարվում է ինքն իրեն, քանի որ չի կարողանում չհիանալ ջրի մեջ իր արտացոլանքով։ Ինքնասիրահարված լինելը ստիպում է նրան ուրիշների հաշվին կայանալ եւ ցուցադրել իր մեծությունը։

Վերահսկող-մոլագար

Մեզանից ամեն մեկն անցում է իր կյանքի ուղին։ Սակայն երբ ձեր կողքին գտնվում է վերահսկող մոլագար, ապա նա ոչ միայն թույլ չի տա ձեզ հանգիստ ապրել, այլեւ կարող է ֆիզիկապես եւ հոգեպես ազդել ձեզ վրա։

Պարոն ամենագետ

Հիանալի է, երբ ձեր կյանքը կապում եք մի մարդու հետ, ով բավականին խելացի եւ զարգացած անձնավորություն է։ Սակայն ամուսնության ընթացքում սա կարող է խանգարել ձեզ, քանի որ ձեր կարծիքը նա հաշվի չառնի, ինչը շատ վիրավորական է կնոջ համար։

Փափկասուն տղա

Հավանաբար լսել եք, որ ինչպես տղամարդը վերաբերում է իր մայրիկին, այնպես էլ վերաբերելու է իր կնոջը։ Մեծ ուշադրություն դարձրեք, թե ինչպես է նա շփվում իր մայրիկի հետ։ Պետք է շատ զգուշավոր լինել, եթե նա շատ մտերիմ է իր մայրիկի հետ, ուրեմն, հավատացեք, որ դուք ամուսնանալու եք ոչ միայն նրա, այլեւ իր մայրիկի հետ։


Հմայիչ տղա

Նրանք հանգստյան օրերը ոչ թե ֆուտբոլ են խաղում, այլ գնում են առեւտրի կենտրոններ եւ նոր հագուստներ գնում իրենց համար։ Հետեւաբար, պետք է ընտելանալ դրան։

Թուլակամ տղամարդ

Ինչպես նշվեց՝ մեզանից ամեն մեկն իր ճանապարհ ունի, ուստի եթե դուք նկատում եք, որ տղան թույլ է տալիս ձեզ անել այն ամենը, ինչ ցանկանում եք, զույգի որոշումները դուք եք ընդունում եւ անգամ կարող եք իշխել նրա վրա, ուրեմն մոռացեք նման տղամարդու մասին։

Մաչո

Այս տեսակ տղամարդը խոսում է միայն սպորտի, գարեջրի եւ որսի մասին։ Իհարկե, նա ուժեղ է, բայց նա երբեք չի օգնի ձեզ տնային գործերի, երեխային մեծացնելու եւ խնամելու հարցերում։ Եվ կարելի է նաեւ մոռանալ, որ նա Սուրբ Վալենտինի օրը ինչ-որ նվեր կմատուցի ձեզ։ 

Ֆիթնես-մոլագար

Ո՞վ չի ցանկանա գեղեցիկ կազմվածքով, հաղթանդամ տղամարդ տեսնել իր կողքին։ Սակայն այս տեսակ տղամարդու հետ ամուսնանալուց հետո դուք կհասկանաք, որ նա մարզասրահում ավելի երկար ժամանակ է անցկացնում, քան տանը՝ ընտանիքի գրկում։ Դուք ամեն օր նրանից լսելու եք հետեւյալ խոսքերը. «Չե՞ս ցանկանում ազատվել քո ավելորդ կալորիաներից»։

 

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել