Չորս օր շարունակ` հունիսի 5-8-ը, Ֆրանսիայի Կանն քաղաքը ողողված կլինի հայկական երաժշտությամբ. այս տարի առաջին ագնամ Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով կմասնակցի MIDEM միջազգային երաժշտական փառատոնին: Այդ կապակցությամբ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում փառատոնի կազմակերպչական անձակազմի ներկայացուցիչները, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիենը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոսեցին փառատոնի ձեւաչափի, Հայաստանի մասնկացության մասին եւ այլ մանրամասներ ներկայացրին:
![]()
Հասմիկ Պողոսյանի խոսքով` MIDEM-ը հեղինակավոր փառատոն է, որը լայն հնարավորություն կբացի հայ երաժիշտների առջեւ: Նախարարի խոսքով` փառատոնին Հայաստանի մասնակցությունը հիշատակի տուրք է Կոմիտաս Վարդապետին:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիենն իր խոսքում նշեց, որ MIDEM-ում Հայաստանը որպես պատվավոր երկիր հռչակելը երախտիք է հայկական երաժշտության եւ մշակույթի հանդեպ:
Reed MIDEM ընկերության մշակութային ծրագրերի տնօրեն Կորնելիա Մուխը, ներկայացնելով փառատոնի անցկացման մանրամասները, նշեց, որ բացի հայկական երաժշտությունից, չորս օրերի ընթացքում 75 երկրից ժամանած ավելի քան վեց հազար մասնակիցներ կծանոթանան նաեւ հայկական խոհանոցին, պարարվեստին եւ նորաձեւությանը:
Ինչ վերաբերում է փառատոնում որեւէ երկրի պատվավոր մասնակից հռչակելու սկզբունքին, ապա կազմակերպիչների խոսքով` նման բան արվում է` ելնելով այն հանգամանքից, թե այդ տարի տվյալ երկրում ինչ կարեւոր իրադարձություն է տեղի ունենում: Հատկանշական է, որ այս տարի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, որը փառատոնում «կընդգծվի» մշակութային միջոցառումներով:
Հայաստանի` որպես MIDEM-2015 փառատոնի խորհրդանիշ է ընտրվել նուռը, որը պատկերված է չորս տարբեր գույներով, որոնք խորհրդանշում են ոգեշնչման չորս տարրերը` հողը, օդը, ջուրը եւ կրակը:
Փառատոնի ընթացքում մեծ աշխատանք է տարվելու Կաննում Հայաստանի վիզուալ ներկայացման ուղղությամբ. միջոցառման օրերին քաղաքը զարդարված կլինի հայկական գույներով, քաղաքային վահանակները կազդարարեն հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին, իսկ Կաննի ամենահայտնի` «Կարթլոն» հյուրանոցի շենքի ճակատային հատվածում կցուցադրվի հայկական պատմությունն ու մշակույթը ներկայացնող ֆիլմ:
Շուշան Շատիկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:03, 3 նոյեմբերի
Մայքլ Դուգլասը դերասաններին խորհուրդ է տվել սիրավեպեր չսկսել գործընկերուհիների հետ՝ հիշելով Քեթլին Թերների հետ իր գաղտնի կապը22:08, 3 նոյեմբերի
63-ամյա Դեմի Մուրը հիացրել է ներկաներին՝ CFDA Fashion Awards մրցանակաբաշխությանը ներկայանալով խորը բացվածքով ջինսե զգեստով21:30, 3 նոյեմբերի
Բարբարա Պալվինը պատմել է ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Victoria’s Secret-ի պոդիում վերադառնալու մասին․«Հետծննդյան շրջանը յուրաքանչյուր կնոջ համար տարբեր է»20:05, 3 նոյեմբերի
Փերիս Ջեքսոնը հոր՝ Մայքլ Ջեքսոնի ժառանգությունից պահանջում է 600 միլիոն դոլար՝ կատարողին մեղադրելով երեխաների ժառանգությունը պահելու մեջ19:11, 3 նոյեմբերի
Ուիլ Սմիթը Ավստրալիա կատարած ուղևորության ընթացքում վերամիավորվել է նախկին կնոջ՝ Շերի Զամպինոյի հետ17:05, 3 նոյեմբերի
«Հայկական գինու շաբաթ». նախաձեռնություն, որը խրախուսում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերին դառնալ իրենց ազգային գինեգործության դեսպանները16:30, 3 նոյեմբերի
Նախկին պրոֆեսորը դատապարտվելէ կնոջ սպանության համար՝ այն բանից հետո, երբ, ըստ մեղադրանքի, նրան շանտաժի են ենթարկել իր մերկ լուսանկարների միջոցով16:04, 3 նոյեմբերի
ReAnimania-ն 18 տարեկան է․ միջազգային փառատոնն ընդլայնում է ծրագիրն ու հանդես գալիս նոր նախագծերով15:05, 3 նոյեմբերի
Նիկոլաս Քեյջն ասում է, որ Մալիբուի իր տան մոտ առաջացած փոսի պատճարով ներկայումս «մի փոքր անօթևան է» զգում14:23, 3 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը կիպ զգեստով ցուցադրել է իր շքեղ կազմվածքը «All’s Fair» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերայի ժամանակ13:18, 3 նոյեմբերի

12:30, 3 նոյեմբերի
Մոտոցիկլետով մահացու վթարից երկու օր անց ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդի ընտանիքը հայտնել է, որ նա կյանքի ընթացքում պայքարել է ալկոհոլի հետ կապված խնդիրների դեմ