Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC) օգոստոսի 12-ից 25-ը Երևանում կանցկացնեն «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը։ Փառատոնի կազմակերպմանն աջակցում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը։
Հայ երաժշտասերները, ինչպես նաև քաղաքի հյուրերն ամենօրյա պարբերականությամբ հնարավորություն կունենան ունկնդրելու 14 համերգ՝ կամերային և սիմֆոնիկ՝ հարուստ երկացանկով։ Փառատոնի շրջանակում ելույթ կունենան ժամանակի հայտնի երաժիշտներից՝ դաշնակահարներ Նիկիտա Մնդոյանցը, Վանեսսա Բենելլին, Սալիմ Աշքարը, Անահիտ Դիլբարյանը, Արմինե Գրիգորյանը, Սոնա Բարսեղյանը, ջութակահարներ Նենսի Ժուոն, Մարկ Բուշկովը, Ջովանի Անդրեա Զանոնը, կիթառահար Շուֆեյ Յանը, թավջութահարներ Բրանոն Չոն, Սևակ Ավանեսյանը, ֆլեյտահարներ Նոյեմի Գյորին, Գևորգ Ավետիսյանը, ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը, կլարնետահար ֆաբրիցիո Մելոնին, ինչպես նաև Խաչատրյանի անվան դաշնամուրային եռյակը։ Փառատոնի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Համերգների ընթացքում կհնչեն դասական և ժամանակակից կոմպոզիտորների՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆրանց Շուբերտի, Պյոտր Չայկովսկու, Անտոնին Դվորժակի, Էդվարդ Էլգարի, Ֆրանց Շուբերտի, Ֆրեդերիկ Շոպենի, Ֆրանսիս Պուլենկի, Ալեքսանդր Թանսմանի և բազմաթիվ այլ հեղինակների ստեղծագործություններ։ Կներկայացվի նաև հայ կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Հայրապետյանի, Տիգրան Մանսուրյանի արվեստը։ Նշենք, որ փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ