«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչի՞ մասին են զղջում մարդիկ մահվան մահճում

20:12, 30 մարտի

Համացանցի անծայրածիր աշխարհում գտել ենք մի հետաքրքիր հոդված, որը խորհուրդ կտանք կարդալ, իսկ հետո մտորել դրա մասին։

Մի կին աշխատում էր հիվանդացնում եւ հետեւում ու խնամում էր այն մարդկանց, ում ապրելու հաշված օրեր կամ ժամեր են մնացել։ Նա խոսել է հիվանդների հետ եւ իր ուսումնասիրությունների արդյունքում մի յուրօրինակ վարկանիշային աղյուսակ է կազմել, թե ինչի մասին են զղջում մարդիկ մահվան մահճում։ 

1. Զղջում եմ, որ ապրել եմ այնպիսի կյանքով, ինչպես ուրիշներն են ակնկալել, ոչ թե այնպես, ինչպես ես եմ ցանկացել

Սա բավականին տարածված ափսոսանք է մահվան եզրին կանգնած մարդկանց շրջանում։ Նրանք հասկանում են, որ իրենց կյանքն ավարտված է, նրանք կարող են ետ նայել եւ տեսնել, որ իրենց երազանքները մնացել են անկատար։ Ուստի, շատ կարեւոր է կյանքը ապրել՝ կատարելով սեփական ցանկությունը, իրագործելով սեփական երազանքներն ու նպատակները։

 2. Զղջում եմ, որ այդքան շատ եմ աշխատել

Այս ափսոսանքը զգացել են բոլոր տղամարդիկ, ում խնամել է կինը։ Նրանք կարոտում էին իրենց երիտասարդ տարիները, հարաբերությունները։ Նրանք ափսոսել են, որ իրենց ամբողջ կյանքը նվիրել են միջոցներ փնտրելուն, գումար աշխատելուն եւ պահանջները բավարարելուն։

3. Զղջում եմ, որ համարձակություն չեմ ունեցել զգացմունքներս արտահայտել

Շատ մարդիկ զսպել են իրենց զգացմունքները՝ մյուսների հետ հարաբերությունները պահպանելու համար։ Արդյունքում, նրանք ընտելացել են իրենց նոր կարգավիճակին եւ չեն ապրել այնպես, ինչպես իրենք են ցանկանում։ Սակայն զգացմունքները կառավարելու եւ ճնշելու փոխարեն կարելի է ազատվել բարդ եւ անառողջ հարաբերություններից։

4. Զղջում եմ, որ չեմ պահպանել իմ ընկերությունը

Սովորաբար կան մարդիկ , ովքեր այնքան տարված են աշխատանքով եւ գումար վաստակելով,  եւ չեն տեսնում, որ կորցնում են իրենց ընկերներին եւ թանկարժեք ընկերությունը։ Սակայն մահվան մահճում նրանք հասկանում են, որ պատշաճ վերաբերմունք, բավարար ժամանակ չեն տրամադրել ընկերներին եւ չեն արժեւորել իրենց հարաբերությունները։ Նրանք ցանկանում են օգտակար լինել նրանց, ում սիրում են, սակայն ավաղ արդեն շատ հիվանդ ու հյուծված են...

5. Զղջում եմ, որ ինքս ինձ թույլ չեմ տվել երջանիկ ապրել

Սա նույնպես բնորոշ է եղել բոլորին։ Շատերն անգամ մինչեւ կյանքի վերջ չեն հասկացել թե որն է իրենց երջանկությունը։ Նրանք գիտակցում են, որ կյանքի գերին են դարձել եւ մոռացել են երջանկության մասին։ Այս մարդիկ խոստովանվում են, որ միշտ ձեւացրել են, որ գոհ ու երջանիկ են իրենց կայնքից, սակայ իրականում այդպես չի եղել...

 

Աղբյուրը՝ soul-space.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել