Երեկ երեկոյան ոմն Լիդա տատիկ ցնցել է Համացանցը՝ սեր խոստովանելով Շառլ Ազնավուրի արվեստին եւ նրա կատարած աշխատանքին։ Տատիկի մասին հայտնի է դարձել լրագրող Ալեքսանդր Չյորնիխի ֆեյսբուքյան էջից։
Իսկ այսօր պարզվել է, որ Շառլ Ազանվուրը շատ ուրախ կլինի Մոսկվայում կայանալիք համերգից հետո հանդիպել տատիկին, գրել է Gazeta.ru-ն։
«Մոսկվայի համերգի կազմակերպիչները Փարիզից զանգել են ու ասել, որ պարոն Ազնավուրը շատ ուրախ կլինի համերգից հետո ծանոթանալ Լիդա տատիկի հետ։ Սա ասես հրաշք լինի։ Ես շնորհակալ եմ բոլորին իրենց լայքերի (40 հազարից ավելի) եւ այս տեղեկատվությամբ կիսվելու (10 հազարից ավելի) համար։ Ես միշտ թերահավատորեն էի վերաբերում սոցիալական կայքերին, բայց ուրախ եմ, որ սխալվել եմ»,-գրել է լրագրողը։
Պարզվել է, որ տատիկը վաղուց է հետեւում Շառլ Ազնավուրին ստեղծագործական հաջողություններին։
«Ես պարզապես հիանում եմ Շառլ Ազնավուրով։ Այս պաստառին նա շատ գեղեցիկ տեսք ունի։ Ես շատ եմ սիրում նրա երգերը։ Պաստառին գրված է, որ նա ելույթ է ունենալու «Կրոկուս» -ում։ Դուք գիտե՞ք, թե դա որտեղ է»,- հարցրել է տատիկը թերթի կրպակի մոտ պատահաբար իրեն հանդիպած լրագրողին։
Նշենք, որ Ալեքսանդր Չյորնիխը նաեւ տեղեկացրել է, որ ֆրանսիական «Le Courrier de Russie» ամսագիրը իրեն տոմս է առաջարկել։ Ուստի, տոմսի հետ կապված խնդիր չկա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն