Ցանկանալով գրավել եւ վերահսկել իր ցանկալի տղամարդուն՝ կինը դիմում է տարբեր խորամանկությունների։ Սակայն ոչ միայն գեղեցիկ, այլեւ ուժեղ սեռի ներկայացուցիչներն են մանիպուլյացիաների ենթարկում դիմացինին։
Խուսափել վիճաբանությունից
Երբ տղամարդը փաստարկներ չունի՝ իր ճշմարտացիությունը ապացուցելու համար, սկսում է խուսափել վիճաբանությունից։ Կինը փորձում է հարաբերություններ պարզել, սակայն երբ տղամարդը խուսափում է դրանից, արդյունքում կնոջ մոտ հիստերիա է բարձրանում, ինչի արդյունքում տղամարդը արդեն իրավացի է դառնում։
«Դու ինձ ուրիշ էիր թվում…»
Նման խոսքեր հիմնականում ասում են այն տղամարդիկ, ովքեր չեն կարողացել հեշտ միջոցներով հասնել իրենց ցանկալի արդյունքին։ Սովորաբար կինը ամեն գնով ցանկանում է դուր գալ տղամարդուն, ուստի երբ վերջինիս նրան ասում է՝ «Դու ինձ շատ ուրիշ էիր թվում...», կինը սկսում է համաձայնել տղամարդու հետ, ինչի հետեւանքով տղամարդը հասնում է իր ցանկալի արդյունքին։
Մտքեր կարդալ
Երբ տղամարդը մանիպուլյացիայի ենթարկում կնոջը, նա հանկարծակի էքստրասենս է դառնում ու կարդում է կնոջ մտքերը։ Նա իր ցանկալի արդյունքին հասնելու համար սկսում է ասել այսպիսի խոսքեր՝ «Դու ինձ սեքսուալ ես համարում, գիտեմ», «Կարծում ես՝ սրամիտ եմ, ճիշտ ես», «Դու գիտես, որ այդպես չէ» եւ այլն։ Երբ ձեր սիրելին սկսում է խոսել այն մասին, թե ինչ եք դուք մտածում, ուրեմն կարելի է ենթադրել, որ նա փորձում է «ծրագրավորել» ձեզ։
«Ես քեզ սիրում եմ»
Այս բառերը սովորաբար ազդեցիկ են հարաբերությունների սկզբում, քանի որ դրանք կնոջ ամենացանկալի բառերն են, որը նա տենչում է հաճախ լսել։ Սակայն տղամարդիկ սովորաբար սա ասում են կնոջ ուղեղը մթագնելու եւ իր ուզածը ստանալու համար։
Մեղքի զգացում
Երբ տղամարդը մի քանի օր շարունակ հոգատար վերաբերմունք է ցուցաբերում կնոջ նկատմամբ, նվերներ է տալիս, ամեն գնով փորձում է երջանկացնել իր զուգընկերուհուն եւ անակնկալներ է մատուցում, ուրեմն նա ցանկանում է «մեղքի զգացում» առաջացնել, որը կստիպի կնոջը շնորհակալություն հայտնելու համար կատարել տղամարդու ցանկացած պահանջ։
«Դու միակն ես»
Տղամարդկանց մանիպուլյացիայի հերթական մեթոդներից մեկն էլ «Դու միակն ես ինձ համար», «Դու միակն ես, ով հասկանում է ինձ» եւ նման այլ խոսքեր ասելը։ Նա իր կյանքի տխուր պատմությունները, դժվարություններն ու խնդիրներն է ներկայացնում, եւ միայն ձեր կողքին է իրեն թեթեւացած ու լավ զգում։ Մինչ նա ձեզ համոզում է «անկրկնելի» լինելու հարցում, դուք մտածում եք, որ «միակն եք», ով կարող է իրականացնել նրա ցանկությունները։
Լավագույն ընկերներ
Եթե տղամարդուն չի հաջողվում միանգամից ստանալ այն, ինչ նա իրականում ցանկանում է, սկսում է խաղալ լավագույն ընկերոջ դերը։ «Միթե ցանկանում ես կորցնել մտերիմ մեկին». եւ եթե դուք համաձայնում եք նրա հետ, ուրեմն հայտնվում եք նրա «ճիրաններում», եւ նա հարմար առիթի դեպքում անպայման կփորձի հասնել իր նպատակին։
Աղբյուրը՝ Cluber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում