«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչպես ամուսնու հետ խոսել ֆինանսական հարցերի մասին

23:10, 21 ապրիլի

Ֆինանսական հարցերի շուրջ ամուսնու հետ խոսելը երբեմն բավականին հուզական ու զգացմունքային է դառնում եւ վիճաբանությունների տեղիք տալիս։ Այս հարցը վաղուց ի վեր չի անհանգստացնում հոգեբաններին, քանի միեւնույն իրավիճակը տղամարդն ու կինը կարող են տարբեր կերպ ընկալել։ Սովորաբար զույգերը կամ ունենում են առանձին, անհատական բյուջե, կամ մասնային, կամ ընդհանուր։

● Առանձին բյուջե. Սա նշանակում է, որ ամուսիններից յուրաքանչյուրն իր աշխատավարձը կամ եկամուտները պահում է իր մոտ, եւ ինքն է տնօրինում իր վաստակած գումարը։ Ի դեպ, այս պարագայում սովորաբար ամուսինները կիսում են պարտականությունների միմյանց միջեւ։ Օրինակ, նրանցից մեկը վճարում է բնակարանի վարձը եւ վճարները, իսկ մյուսը գնում է սննդամթերքը։  

● Մասնային բյուջե. Զուգընկերներից ամեն մեկը իր վաստակած գումարի մի մասը հատկացնում է ընդհանուր բյուջեին եւ տնային տնտեսության համար պահանջվող ծախսերը կատարվում են այդ բյուջեից։

● Ընդհանուր բյուջե. Ավանդական միջոց, երբ զույգը ամբողջ գումարը հավաքվում է մեկ տեղում։

Սա իհարկե, պետք է կիրառել միայն փոխադարձ վստահություն պարագայում։ Սակայն այսպես որոշ հնարավորություններ սահմանափակվում են։ Օրինակ, միմյանց նվերներ գնելը ավելի դժվարանում է, չէ որ գումարն ընդհանուր է եւ անակնկալ չի ստացվի։ Եվ բացի այդ, միգուցե ամուսինները տարբեր ֆինանսական հավակնություններ ունեն, ինչը կրկին տարաձայնությունների տեղիք է տալիս։

Իսկ ինչպես քննարկել ֆինանսական հարցերը եւ առանց վիճաբանությունների խոսել փողի մասին

● Առաջին հերթին պետք է ճիշտ ժամանակ ընտրել. հարկավոր է զուգընկերներից երկուսն էլ բարձր տրամադրություն ունենան։ Եթե ձեզանից ինչ-որ մեկը բարկացած կամ վրդովված լինի, ուրեմն զրույցը հաստատ չի կայանա։

● Պետք է նախօրոք հասկանալ, թե ինչ եք դուք ցանկանում, ինչ գնումների կարիք ունեք եւ այլն։ Եթե ամեն ինչ նախատեսված ու մտածված լինի, ապա զրույցը առանց միջադեպերի կանցնի՝ ճիշտ է բավականին երկար կտեւի։

● Զույգը պետք է հասկանա, որ նա իսկապես դրա կարիքը ունի։ Գումարը ծախսելուց առաջ հարկավոր է հասկանալ, թե որքան են ձեր ծախսերը (թեկուզ գները փոփոխական են)։ Պետք է հստակեցնել առաջին անհրաժեշտության ծախսերը, հետո անցնել երկրորդական եւ ոչ շատ էական նշանակություն ունեցողներին։

Եթե ամուսինները չեն կարողանում որոշել, թե ով պետք է տնօրին ընդհանուր բյուջեն, ուրեմն պետք է մի փոքրիկ փորձ անցկացնել։ Մի ամիս այս գործը կատարում է կինը, մյուս ամիս՝ տղամարդը։

● Իսկ եթե ընտանիքում գումարը ծախսելու հարցում լուրջ խնդիրներ են առաջանում, ուրեմն պետք է անցնել ծրարների մեթոդին։ Հարկավոր է ամեն ինչի՝ սնունդի, բնակարանի վարձավճարների, հագուստի, զվարճանքի, հանգստի, առողջության համար առանձին ծրար տրամադրել։ Սակայն չպետք է մոռանալ նաեւ խնայողությունների ծրարի մասին։

 

 

Աղբյուրը՝ Liza.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել