Ֆինանսական հարցերի շուրջ ամուսնու հետ խոսելը երբեմն բավականին հուզական ու զգացմունքային է դառնում եւ վիճաբանությունների տեղիք տալիս։ Այս հարցը վաղուց ի վեր չի անհանգստացնում հոգեբաններին, քանի միեւնույն իրավիճակը տղամարդն ու կինը կարող են տարբեր կերպ ընկալել։ Սովորաբար զույգերը կամ ունենում են առանձին, անհատական բյուջե, կամ մասնային, կամ ընդհանուր։
● Առանձին բյուջե. Սա նշանակում է, որ ամուսիններից յուրաքանչյուրն իր աշխատավարձը կամ եկամուտները պահում է իր մոտ, եւ ինքն է տնօրինում իր վաստակած գումարը։ Ի դեպ, այս պարագայում սովորաբար ամուսինները կիսում են պարտականությունների միմյանց միջեւ։ Օրինակ, նրանցից մեկը վճարում է բնակարանի վարձը եւ վճարները, իսկ մյուսը գնում է սննդամթերքը։
● Մասնային բյուջե. Զուգընկերներից ամեն մեկը իր վաստակած գումարի մի մասը հատկացնում է ընդհանուր բյուջեին եւ տնային տնտեսության համար պահանջվող ծախսերը կատարվում են այդ բյուջեից։
● Ընդհանուր բյուջե. Ավանդական միջոց, երբ զույգը ամբողջ գումարը հավաքվում է մեկ տեղում։
Սա իհարկե, պետք է կիրառել միայն փոխադարձ վստահություն պարագայում։ Սակայն այսպես որոշ հնարավորություններ սահմանափակվում են։ Օրինակ, միմյանց նվերներ գնելը ավելի դժվարանում է, չէ որ գումարն ընդհանուր է եւ անակնկալ չի ստացվի։ Եվ բացի այդ, միգուցե ամուսինները տարբեր ֆինանսական հավակնություններ ունեն, ինչը կրկին տարաձայնությունների տեղիք է տալիս։
Իսկ ինչպես քննարկել ֆինանսական հարցերը եւ առանց վիճաբանությունների խոսել փողի մասին
● Առաջին հերթին պետք է ճիշտ ժամանակ ընտրել. հարկավոր է զուգընկերներից երկուսն էլ բարձր տրամադրություն ունենան։ Եթե ձեզանից ինչ-որ մեկը բարկացած կամ վրդովված լինի, ուրեմն զրույցը հաստատ չի կայանա։
● Պետք է նախօրոք հասկանալ, թե ինչ եք դուք ցանկանում, ինչ գնումների կարիք ունեք եւ այլն։ Եթե ամեն ինչ նախատեսված ու մտածված լինի, ապա զրույցը առանց միջադեպերի կանցնի՝ ճիշտ է բավականին երկար կտեւի։
● Զույգը պետք է հասկանա, որ նա իսկապես դրա կարիքը ունի։ Գումարը ծախսելուց առաջ հարկավոր է հասկանալ, թե որքան են ձեր ծախսերը (թեկուզ գները փոփոխական են)։ Պետք է հստակեցնել առաջին անհրաժեշտության ծախսերը, հետո անցնել երկրորդական եւ ոչ շատ էական նշանակություն ունեցողներին։
Եթե ամուսինները չեն կարողանում որոշել, թե ով պետք է տնօրին ընդհանուր բյուջեն, ուրեմն պետք է մի փոքրիկ փորձ անցկացնել։ Մի ամիս այս գործը կատարում է կինը, մյուս ամիս՝ տղամարդը։
● Իսկ եթե ընտանիքում գումարը ծախսելու հարցում լուրջ խնդիրներ են առաջանում, ուրեմն պետք է անցնել ծրարների մեթոդին։ Հարկավոր է ամեն ինչի՝ սնունդի, բնակարանի վարձավճարների, հագուստի, զվարճանքի, հանգստի, առողջության համար առանձին ծրար տրամադրել։ Սակայն չպետք է մոռանալ նաեւ խնայողությունների ծրարի մասին։
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում