Տղամարդիկ հաճախ են իրենց տալիս հետեւյալ հարցը. «Իմ արտաքին տեսքը կարեւո՞ր է»։ Անկեղծ ասած՝ ոչ։
Կանանց համար դա այնքան էլ էական չէ։ Իհարկե, չի կարելի միանշանակ ժխտել արտաքին գեղեցկության կարեւորությունը, բայց այն ակնթարթային ազդեցություն ունի։ Տղամարդու գեղեցկությունը կարող է օգնել միայն կնոջ ուշադրությունը գրավելու հարցում, ուրիշ ոչինչ։
Երբ սկսեք զրուցել կնոջ հետ, ձեր արտաքինն արդեն մղվելու է երկրորդ պլան։ Իսկ ինչու՞. եկեք պարզենք։
1. Կանանց ավելի գրավում է տղամարդու սոցիալական կարգավիճակն ու դիրքը
Այս կետը չի ենթադրում շքեղ բնակարան, թանկարժեք մեքենա, այլ ճիշտ եւ սոցիալական մտածողություն։ Տղամարդը, ով կարողանում է ստիպել կնոջը ժպտալ, ով ունի ինքնավստահ խոսք, ազդեցիկ վարքագիծ ու սոցիալական դիրք, գրավիչ է կանանց համար։ Ինչպես տեսնում եք, թվարկված հատկանիշների մեջ նշված չէ գեղեցիկ եւ ուժեղ տղամարդու անհրաժեշտությունը, քանի որ կանանց համար ավելի կարեւոր է շփվել առողջ դատողության տեր տղամարդկանց հետ։
2. Տղամարդիկ կարող են վերահսկել իրենց գրավչության մակարդակը
Կանանց գրավում են առաջնորդ, ինքնավստահ, հումորի զգացողություն եւ սոցիալական հմտություններ ունեցող տղամարդիկ։ Սա նշանակում է, որ տղամարդիկ կարող են վերահսկել (բարձրացնել) իրենց գրավչության մակարդակը՝ հաշվի առնելով այս հանգամանքները։
Տղամարդը, ինքնազարգանալով եւ աշխատելով սեփական անձի վրա, կարող է ավելի ցանկալի լինել կանանց համար։
3. Արտաքինը փոփոխական է
Ձեր սիրտը, խելքը, միտքը անփոփոխ են, իսկ արտաքինը փոխվում է ամեն օր։ Մենք փոխում ենք հագուստի ոճը, սանրվածքը, կազմվածքը եւ ի վերջո՝ ծերանում ենք։
Երբ կինը հանդիպում է տղամարդուն, նա գիտի, որ տղամարդը չի կարող մշտապես այդպես հմայիչ մնալ։ Նրանք գիտակցում են դա, քանի որ վստահ են, որ նույնն էլ իրենց է սպասվում։ Հետեւաբար, կանայք հարաբերություններ սկսելիս շեշտը չեն դնում տղամարդկանց արտաքին գեղեցկության վրա։
Անհատականություն ունեցող տղամարդիկ ավելի գրավիչ են կանանց համար։ Նրանց բնորոշ են հաստատակամությունը, առաջնորդ լինելը, առողջ դատողությունը, եւ հենց սրանք են կարեւորում կանայք։
Հետեւաբար, հարգելի տղամարդիկ, պետք է կենտրոնանալ եւ աշխատել ոչ թե արտաքին տեսքը գեղեցկացնելու, այլ անձնական ու մարդկային որակները բարելավելու ուղղությամբ։
Ջասթին Սթենսթրոմ
3 Reasons Why Women Don’t Really Care
About How Attractive A Guy Is via Клубер
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային