«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

1-101 թիվ մտապահիր եւ ընթերցիր խորհուրդը

19:15, 19 ապրիլի

1-101 թիվ մտապահիր եւ ընթերցիր խորհուրդը՝

1. Մոռացիր թերությունների մասին։ Հիշիր միայն ձեր առավելությունների մասին։

2. Գլուխդ բարձր պահիր. Հակառակ սեռի ներկայացուցիչներին հենց նման կանայք են պետք։

3. Ավելի ակտիվ, դրական եւ էներգիայով լի եղիր։ Փորձիր դրական երեւույթների մասին մտածել։

4. Խոսիր շուրթերով. «Չեք պատկերացնում, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ խոնավ եւ սեքսուալ շուրթերը»։

5. Լսել իմացիր. Հարգիր մյուսների կարծիքը։

6. Հետեւիր հոնքերիդ գեղեցկությանը։ Շտկիր դրանց ձեւը.

7. Մի վախեցիր փոխվելուց. զարգացիր եւ առաջ շարժվիր։

8. Գտիր «քո» օծանելիքը եւ հավատարիմ մնա դրան։

9. Ավելի շատ ժամանակ անցկացրու բնության գրկում եւ թարմ օդ շնչիր։

10. Նոր հետաքրքրություններ գտիր քեզ համար։ Ցանկացած տղա հետաքրքիր աղջկա հետ է ցանկանում հանդիպել։ (no comments)

11. Գումար մի խնայիր, գտիր քո ոճը եւ մշտապես գեղեցիկ եղիր։ Ցանկացած տղամարդ երազում գեղեցիկ ու հմայիչ աղջկա մասին։

12. Թարմ միտք եւ թարմ շնչառություն է ձեզ հարկավոր։

13. Սնվիր գեղեցիկ եւ մեծ ախորժակով։ «Դիետա» բառն արդեն զայրացնում է քեզ։

14. Հետեւիր քայլվածքիդ եւ այն ավելի կանացի դարձրու։

15. Պակասեցրու պայուսակի մեջ առկա իրերի քանակությունը։ Քեզ փոքրիկ պայուսակ է հարկավոր։

16. Ավելի շատ կարդա. հետաքրքիր մարդկանց հետ միշտ հաճելի է շփվել։

17. Նպատակասլաց եղիր։ Քո առաջ նպատակներ դիր եւ փորձիր հասնել դրանց։

18. Սովորիր պատրաստել, գոնե մեկ ուտեստ, որով կկարողանաս հաճելի անակնկալ մատուցել ընկերներիդ։

19. Գլուխդ մի կորցրու...

20. Կարեւորի մասին լռիր։ Պետք չէ առաջին հանդիպման ժամանակ ամեն ինչ պատմել քո մասին։

21. Ձայնդ մի բարձրացրու, զսպիր քեզ։.

22. Ներկայացումներում խաղա, ֆիլմ նկարի կերպարներ ստեղծիր քեզ համար։

23. Մի սրամտիր. տղամարդկանց բարկացնում է, որ կանայք խելացի ինչ-որ բան ասելու փոխարեն սրամտում են։

24. Նվերներ ու անակնկալներ մատուցիր ընկերներիդ եւ մտերիմներիդ։

25. Խոսելու ընթացքում հպվիր զրուցակցին, դա հանում է զրուցակիցների միջեւ առկա լարվածությունը։

26. Մի նյարդայնացիր։ Փորձիր ավելի հանդարտ ու խաղաղ լինել։

27. Զգա տարբերությունը. հագնվիր սեքսուալ, ոչ՝ գռեհիկ եւ վուլգար։

28. Մի մոռացիր մանիկյուրի մասին։ Կնոջ ձեռքերը նրա կանացիության գրավականներից մեկն է։

29. Հաճախ ժպտա. թող բոլորը տեսնեն, որ դու երջանիկ ես։

30.Քիչ խոսիր քո մասին, թող մարդիկ փորձեն ինքնուրույն հասկանալ քեզ։

31. Մի լացիր։ Կանայք լաց են լինում տղամարդկանց խղճահարությունն արթնացնելու համար, բայց իրականում ամեն ինչ շատ ավելի վատ է լինում։

32. Մի խնայիր եւ աքսեսուարներ գնիր։.

33. Ներկիր աչքերդ։ Արտահայտիչ աչքերը գրավիչ են դարձնում կնոջը։

34. Երբ զրուցում ես մեկի հետ նայիր նրա աչքերին՝ հատկապես եթե նա հետաքրքիր է քեզ։

35. Անկեղծորեն գովիր։ Անկեղծ հաճոյախոսություններ արա։

 36. Խիզախ ու հպարտ քայլիր։ Իսկ դրա համար հարմարավետ կոշիկներ են հարկավոր։

37. Հիշիր հումորի զգացում ունենալու մասին;

38. Հասկացիր տղաների լեզուն եւ նրանց կատակները։ Սա կարեւոր է։

 39. Ավելի պարզ եղիր։ Լուն ուղտ մի դարձրու։

40. Տանը քիչ նստիր։ Շուրջն այնքան հետաքրքիր երեւույթներ եւ իրադարձություններ են կատարվում։

41. Փորձիր կոկետ լինել։ Տղամարդկանց դա շատ դուր է գալիս։

42. Մի մտածիր, թե ինչ տեսք ունես մյուսների համար։ Թուլացիր եւ հանսգտացիր։

43. Հիշիր բոլորի ծննդյան տարեդարձների ամսաթվերը եւ նրանց շնորհավորական խոսքեր ասա։

44. Հագուստի ոճ ստեղծիր քեզ համար. Մի նմանվիր մյուսներին։

45. Մի նախանձիր, գնահատիր այն, ինչ ունես։

46. Սեր խոստովանիր միայն այն դեպքում, եթե իսկապես սիրում ես։

47. Մի զսպիր քեզ, արա եւ խոսիր այն, ինչ ցանկանում ես։

48. Լավ ընկեր եղիր. թույլ մի տուր, որ քո ներկայությամբ վատաբանեն քեզ համար հարազատ մարդկանց։

49. Փորձիր կիսել մտերիմների հետաքրքրությունները։

50. Սիրիր քեզ եւ քո մարմինը։ Երբեմն անգամ արտոնություններ տուր ինքդ քեզ եւ քո մարմնին։

51. Սիրով պարուրիր քո շուրջն առկա ամեն ինչ։

52. Փորձիր ավելի հանդարտ ու զուսպ լինել խոսելիս։

53. Հագիր այն, ինչ իսկապես սազում է քեզ։.

54. Փորձիր քիչ հորինել։ Դա կազատի քեզ ավելորդ խնդիրներից։

55. Տաղանդավոր եղիր։ Տաղանդավոր կանայք հետաքրքիր են տղամարդկանց համար։

56. Զգացմունքային եղիր։ Պետք չէ զսպել զգացմունքները։ Արտահայտիր դրանք, բայց առանց ներկայացում խաղալու։.

57. Ռիսկի դիմիր, բայց ճիշտ եւ տեղին։

58. Գնահատիր ժամանակը, եւ անտեղի մի վատնիր այն.

59. Մարդկանց մի նվաստացրու. դա սխալ քայլ է։

60. Առաջատար եղիր. դժվար չէ։

61. Գոռոզությունը վանում է բոլորին։

62. Անկեղծ եղիր։

63. Հավաքիր քո սիրելի երգերը եւ նվիրիր ընկերներիդ։

64. Սովորիր երգել։

65. Սիրիր եւ բարյացակամ վերաբերմունք ցույց տուր մարդկանց։

66. Վիրավորական խոսքեր մի ասա քո նախկին ընկերոջ մասին։

67. Մտածիր հաճելի երեւույթների մասին։ Դու պետք է լավ տրամադրություն ունենաս։

68. Մի ստիր։ Սա կօգնի դժվար իրավիճակներում։

69. Գազավորված ջրեր մի խմիր։

70. Չափից շատ ալկոհոլ մի խմիր։ Հարբած կանայք սարսափելի տեսք ունեն։

71. Մազերը ներկելիս մեկ երանգի փոփոխություն արա։

72. Ոտքերը նույնպես պետք է միշտ հարդարել՝ թեկուզ պեդիկյուրը երբեմն չի երեւում։

73. Փորձիր շփվել այն մարդկանց հետ, ովքեր քեզ ավելի է դուր գալիս։

74. Ոչ մեկին ոչինչ մի պարտադրիր։

75. Խուսափիր արհեստական ժեստերից։ Բնական եղիր։

76. Քիչ կոսմետիկա օգտագործիր։

77. Սովորիր վարվեցողության կանոնները։ Դրանք միշտ անհրաժեշտ է իմանալ։.

78. Մի վախեցիր քո թերություններից։

79. Մի վախեցիր ընդգծել քո առավելությունները։ Երկար ոտքեր ունես, ուրեմն պետք է ցուցադրել դրանք։

80. Մի ծուլացի,ր աշխատիր։

81. Մարզվիր։ Սպորտային կառուցվածը գրավում է բոլորին։

82. Մի լռիր, վստահաբար արտահայտիր քո կարծիքը։

83. Գնահատիր մարդկանց։ Հիշիր հին ընկերներին, քանի որ եղել են դեպքեր, որ նրանք քեզ օգնել են։

84. Գովիր ինքդ քեզ լավ արարքի համար։

85. Նախաձեռնող եղիր։

86. Պարտաճանաչ եղիր։

87. Հետաքրքրվիր, միշտ փորձիր նոր տեղեկություններ իմանալ։

88. Վստահիր ինքդ քեզ։

89. Ազնիվ եղիր եւ հնարավորության դեպքում օգնիր մյուսներին։

90. Մի արա այն, ինչի համար պետք է հետո արդարանաս։.

91.Հրաշքներին հավատա։ Հրաշքներ լինում այն մարդկանց կյանքում, ովքեր իսկապես հավատում են դրան։

92. Մեծահոգի եղիր։ Մարդկանց երկրորդ հնավորություն տուր։

93. Հագիր այն, ինչ քեզ իսկապես հարմարավետ է։ Այն քեզ վստահություն կներշնչի։

94. Խուսափիր վիճաբանություններից։

95. Սիրալիր եւ ուշադիր եղիր բոլորի նկատմամբ։

96. Առաջին քայլն արա վստահաբար։

97. Հավատա մարդկանց, նրանք կզարմացնեն քեզ։

98. Մի ընկճվիր դժվարությունների առաջ։ Դրանք քեզ ավելի ուժեղ են դարձնում։

99. Ուշադրություն դարձրու թարիթչներին։ Դրանք գրավիչ են դարձնում քո հայացքը։

100. Մի փորձիր բոլորին դուր գալ։ Դու մետաղադրամ չես։

101. Եղիր ինքնատիպ, խելացի, գեղեցիկ, հմայիչ, սիրալիր եւ երջանիկ։

 

Աղբյուրը՝ Creu

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել