Արդեն տեղեկացրել ենք, որ ամերիկյան լեգենդար ջազ երաժիշտ Լուի Արմսթրոնգի թոռը՝ Չառլի Արմսթրոնգը, ժամանել է Հայաստան։ Արմսթրոնգը կիրակի համերգ է տալու «Yans» ակումբում։
Արտիստը դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանի VIP-ի սրահից եւ հենց օդանավակայանում պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, թե որն է իր այցի հիմնական նպատակը եւ թե ինչ է ցանկանում իմանալ Հայաստանի մասին։
«Ես Հայաստանում մնալու եմ ընդամենը մի քանի օր եւ փոքրիկ համերգ եմ տալու այստեղ։ Եթե հանդիսատեսը հավանի իմ կատարումները, ապա ամիսներ անց կրկին կվերադառնամ, բայց այս անգամ արդեն ավելի մեծ համերգային ծրագրով։ Իհարկե, Երեւանում կայանալիք համերգի ժամանակ հնչելու են պապիկիս՝ Լուի Արմսթրոնգի, ինչպես նաեւ Ջեյմս Բրաունի, Չակ Բերիի եւ շատ այլ հայտնի արտիստների երգեր։
Ես Հայաստանի մասին շատ եմ լսել, երբ մի քանի նախագծերի մասնակցելու նպատակով մեկնել էի Մոսկվա։ Այդպիսի ծրագրերից մեկն էլ «Armenian Music Awards»-ն էր, եւ ինձ համար շատ հաճելի էր ներկա լինել այնտեղ։ Սա իմ առաջին քայլն էր դեպի Հայաստան»։
Իսկ Հայոց ցեղասպանության մասին հնչած հարցին արտիստը պատասխանել է.
«Անկեղծ ասած՝ ոչինչ չգիտեմ Հայոց ցեղասպանության ու հայոց պատմության մասին, բայց ես լավ աշակերտ եմ եւ այս մի քանի օրերի ընթացքում հուսով եմ, որ կլրացնեմ իմ գիտելիքների պակասն այս հարցում։ Ես ավելին եմ ցանկանում իմանալ հայոց պատմության մասին»,- նշել է Չառլի Արմսթրոնգը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ