Աշխարհահռչակ System of a Down խումբն արդեն մեկնարկել է Ցեղասպանությանը նվիրված «Wake Up The Souls» համերգային շրջագայությունը, որն ավարտվելու է Երեւանում։ Ապրիլի 23-ին 50000 երկրպագու հնարավորություն կունենա Հանրապետության հրապարակում վայելել խմբի կատարումները։ Համերգը նաեւ առցանց հեռարձակելու է ամբողջ աշխարհում։
NPR –ի հետ զրույցում խմբի անդամ Սերժ Թանկյանը խոսել է իր, խմբի եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին։
«Մայրական կողմից պապիկս ջարդերի ժամանակ կորցրել է գրեթե բոլոր հարազատներին, իսկ նա հայտնվել է Հունաստանում գործող ամերիկյան որբանոցում։ Պապիկս եւ տատիկս փրկվել են մի թուրք քաղաքապետի շնորհիվ, ով վտանգի տակ դնելով սեփական կյանքը՝ փրկել է նրանց։ Այն ժամանակ քրիստոնյաներին սատարող եւ աջակցող բոլոր մարդիկ բանտում էին հայտնվում։ Իմ մյուս հարազատներս փրկվել են, քանի որ աշխատել են Թուրքիան եւ Բաղդադը կապող գերմանական երկաթուղում։ Ես մեծացել եմ լսելով այս պատմությունները։ Շատերը մեզ քաղաքականացված խումբ են համարում, սակայն մենք հայկական արմատներ ունեցող հինգ անդամ ենք խմբում, եւ այս հարցը շատ կարեւոր է մեզ համար։
Խոսեմ Հայաստանում կայանալիք համերգին մասին։ Նախկինում ես Հայաստանում ելույթ ունեցել եմ, բայց միայնակ։ Այժմ մենք ամբողջ խմբով են համերգ տալու եւ համոզված եմ, որ հազարավոր մարդիկ սպասում են մեր երեւանյան համերգին։ Մենք շատ երկրպագուներ ունենք այնտեղ, ովքեր սիրում են մեր մատուցած երաժշտությունը։ Եվ կան նաեւ նրանք, ովքեր հետեւում են խմբի քաղաքական գործունեությանը, քանի որ մենք փորձում ենք ամբողջ աշխարհին պատմել Ցեղասպանության մասին։ Սա հիանալի իրադարձություն է եւ մեր, եւ Հայաստանի համար։ Մենք տարբեր թեմաների ու խնդիրների մասին ենք երգում, բայց քաղաքականությունը միշտ առկա է մեր գործունեության մեջ։ Օրինակ, ցանկանում էինք ելույթ ունենալ Թուրքիայում, բայց ասացին՝ քանի որ մենք System of a Down խումբն ենք, ուրեմն թույլտվությունը պետք է տա վարչապետը։ Երկու ամիս սպասելուց եւ պատասխան չստանալուց հետո հասկացանք, որ համերգ չի լինի։
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Թուրքիան կընդունի Ցեղասպանությունը, թե ոչ, ապա կարծում եմ՝ այո, կընդունի։ Բայց իհարկե, ոչ Էրդողանի կառավարությունը, որը ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում լոբբինգի համար միլիոնավոր դոլարներ է ծախսում՝ թյուր տեղեկատվություն տարածելով, որ պատերազմ է եղել, որի ժամանակ մարդիկ մահացել են։ Վիրավորական է, որ ցեղասպանության կամ հոլոքոստի մասին խոսելիս նշվում է «պատերազմական ժամանակաշրջան» արտահայտությունը։ Թուրքիան մեծ գումարներ է տրամադրում, այսպես կոչված, ակադեմիական աշխատանքներին, որոնք ժխտում են Ցեղասպանությունը։ Նրանք ամեն ինչ անում են, որ այս հարցը չընդունվի Կոնգրեսում։ Այս հարցում Թուրքիային օգնում են Վաշինգթոնում ապրող մտավորականության որոշ ներկայացուցիչներ։ Մենք շատ ուրախ կլինեինք, որ նրանք դադարեն թյուր տեղեկատվություն տարածելը եւ ընդունեն կատարվածը։ Վաղ թե ուշ Թուրքիան ճանաչելու է Ցեղասպանությունը։ Այժմ թուրքական խորհրդարանում քրդական կուսակցությունը նոր բանաձեւ է ներկայացրել, որով Թուրքիան պետք է ընդունի Ցեղասպանությունը եւ ազգային փոքրամասնությունների դեմ կատարված մյուս բոլոր ոճրագործությունները։ Պարզ է, որ բանաձեւը չի ընդունվի, քանի որ Էրդողանը լիովին վերահսկում է խորհրդարանը։ Բայց Թուրքիայում աստիճանաբար ձեւավորվում է մի հասարակություն, որը վաղ թե ուշ կստիպի իշխանություններին ընդունել այդ բանաձեւը։ Ի դեպ, Թուրքիայում ցեղասպանություն բառն ասելու պատճառով հնարավոր է հայտնվել բանտում»,- նշել է Թանկյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն