Շատ զույգեր բախվում են բավականին տհաճ մի իրավիճակի, երբ մի քանի տարի համատեղ ապրելուց հետո այլեւս չենք ցանկանում սեքսով զբաղվել։ Ֆրիգիդություն եզրույթը նշանակում է անտարբերություն սեքսի նկատմամբ։ Իհարկե, սա կարող է տարբեր շարժառիթներ ունենալ, քանի որ սեռական կյանքի վրա ազդող մի շարք գործոններ կան։ Քննարկենք ֆրիգիդության առաջացման մի քանի պատճառ։
Օրգանիզմի յուրահատկություն
Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ կանաց մոտ սեքսով զբաղվելու բուռն ցանկությունը առաջանում է ծննդաբերությունից հետո։ Օրգազմը բավականին բարդ մեխանիզմ ունի, որը տեղի է ունենում ուղեղի հատուկ ազդակների շնորհիվ, որոնք փոխանցվում են նեյրոնային կապերի միջոցով։ Վերջիններս երբեմն վերջնականապես ձեւավորվում են 20. 30 կամ անգամ 40 տարեկանում։
Ագրեսիվ ազդեցություն
Մարդու գրգռվածությունը շատ հեշտությամբ կարող է խանգարվել որոշ ազդեցությունների հետեւանքով։ Սեռական ցանկության վրա կարող են ազդել հոգնածությունը, դեպրեսիան, հիվանդությունները, որոշ դեղահաբերի ընդունումը եւ այլն։ Ուստի, առաջին հերթին պետք է հասկանալ պատճառը, ազատվել դրանից, եւ սեռական կյանքը կրկին հաճույք կպատճառի ձեզ։
Երկար դադար
Եթե կինը տեւական ժամանակ ստիպված սեքսով չի զբաղվում (նա միայնակ է, ամուսինը կողքին չէ), ապա նա այնքան էլ մեծ ցանկություն չի տածում սեքսով զբաղվելու համար։ Դրանից խուսափելու համար կարելի է ձեռնաշարժությամբ զբաղվել։
Դաժան փորձ
Եթե կինն իր կյանքում սեռական բռնության է ենթարկվել կամ կոպիտ վերաբերմունքի արժանացել, ապա նա կարող է խուսափել սեռական մերձեցումից, ինչը բացասաբար է ազդում կնոջ առողջության վրա։ Ուստի, կինը պետք է ավելի ուշադիր զուգընկերոջ ընտրության հարցում, իսկ զուգընկերը պետք է ավելի զգայուն լինի եւ փորձի հասկանալ նրան։
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»