Այսօր՝ ապրիլի 25-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «1915» հոգեբանական թրիլլերի երեւանյան պրեմիերան: Ֆիլմի սցենարի հեղինակը եւ ռեժիսորը Կարին Հովհաննիսյանն է՝ հայտնի քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի որդին, գլխավոր դերերում հանդես են եկել Սիմոն Աբգարյանն ու Անժելա Սարաֆյանը: Երաժշտության հեղինակը Սերժ Թանկյանն է:
Նախքան ֆիլմի ցուցադրությունը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Կարին Հովհաննիսյանն ասաց, որ «1915»-ը տարօրինակ եւ գաղտնիքներով լի ֆիլմ է:
«Սա սովորական ֆիլմ չէ: Ես ցանկանում էի մի կողմից ներկայացնել մեր անցյալը, բայց նոր ժամանակակից լեզվով, ժամանակակից հանդիսատեսի համար՝ հասցնելով նրան 1915 թվականի ողբերգության իմաստը»,-նշեց նա՝ հավելելով, որ ֆիլմը նկարահանվել է 20 օրում: Նկարահանումներն հիմնականում տեղի են ունեցել Լոս Անջելեսի թատրոններից մեկում, որն, ի դեպ, հիմնադրել է Չարլի Չապլինը:
«1915»-ն արդեն ցուցադրվել է ԱՄՆ մի շարք քաղաքներում, Մոսկվայում եւ Բեռլինում: Ֆիլմի երեւանյան պրեմիերային ներկա էին Անժելա Սարաֆյանը, Սերժ Թանկյանը, Րաֆֆի եւ Արմինե Հովհաննիսյանները, Միքայել Պողոսյանը, Նարեկ Դուրյանը, Սերգեյ Դանիելյանը, Սիրուշոն եւ հայտնի այլ հյուրեր:
Րաֆֆի Հովհաննիսյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց, որ անխոս հպարտություն է զգում ֆիլմը դիտելուց հետո, իսկ նրա կինը՝ Արմինե Հովհաննիսյանը, նշեց.
«Ես ֆիլմը գնահատում եմ որպես արվեստի գործ, ինչպես նկարչական կտավին յուրաքանչյուրն իր մեկնաբանությունն է տալիս, այնպես էլ այս ֆիլմին յուրաքանչյուր հանդիսատես իր մեկնաբանությունը կտա եւ կվերցնի այն, ինչն իրեն է հոգեհարազատ: Ինձ համար այս ֆիլմը մեծ սիրո, զոհաբերության պատմություն է, ամուսին, որն այնքան է սիրում իր կնոջը, որ նրա ցավը մեղմացնելու համար զոհաբերում է ամեն ինչ՝ իր անունը, իր պատիվը»:
Տեքստը՝ Շուշան Շատիկյանի
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Տեսանյութը՝ Մելինե Տոնոյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է