Օրեր առաջ ամերիկյան հայտնի մարզիկ, Օլիմպիական չեմպիոն (1976), Քիմ Քարդաշյանի խորթ հայր Բրյուս Ջեները հյուրընկալվել էր Դիանա Սոյերի հաղորդմանը (ABC հեռուստաընկերություն)։ Բրյուսը պատմել էր իր սեռական կողմնորոշման խնդրի մասին եւ նշել, որ այլեւս չի ցանկանում ապրել կեղծիքի մեջ։
«Ես կին եմ։ Ես ինձ ավելի շատ կին եմ համարում, քան տղամարդ։ Ես այլեւս չեմ կարող։ Ես ավելի կանացի, քան առնական մտածելակերպ ունեմ։ Սակայն դեռեւս իմ մեջ տղամարդուն բնորոշ որոշակի մասեր կան, բայց միեւնույնն է, կողմնորոշմամբ ինձ կին եմ զգում։ Ես նույնասեռական չեմ, ես միշտ հետերոսեքսուալ եմ եղել, ապրել կնոջս եւ երեխաներիս հետ», -ասել էր Քիմ Քարդաշյանի խորթ հայրը։
Պարզվում է, որ առաջին անգամ իր սեռական կողմնորոշման մասին Ջեները խոսել է հենց Քիմի հետ, ով սկզբում չի ընդունել հոր որոշումը, սակայն հետո իրավիճակը փոխվել է։
Բրյուսը պատմել է, որ Քիմի վերաբերմունքի փոփոխման հարցում մեծ ազդեցություն է ունեցել Քանիե Ուեսթը։
«Գիտե՞ս, թե ով է ինձ օգնել փոխել իմ կարծիքը։ Քանիեն։ Նա ասաց. «Լսիր Քիմ, ես կարող եմ ամուսնացած լինել աշխարհի ամենագեղեցիկ կնոջ հետ, եւ ես ամուսնացել եմ, կարող եմ ունենալ ամենագեղեցիկ դուստրը, եւ ես ունեմ, բայց այս ամենը ոչինչ է, եթե ես չեմ կարող լինել այնպիսին, ինչպիսին կամ։ Եթե ես անկեղծ չեմ սեփական անձի նկատմամբ, ինչպես կարող եմ մյուսների հանդեպ անկեղծ լինել։ Դրանից հետո ամեն ինչ փոխվեց»,- Քիմն ասել է Բրյուսին։
Աղբյուրը՝ Huffington Post
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն