Սիրախաղը արվեստ է։ Այն կարելի է սկսել եւ հաճույքի ստանալու, եւ լուրջ հարաբերություններ ունենալու համար։ Ոմանք բավականին հեշտությամբ են սիրախաղ սկսում, իսկ մյուսները՝ չեն կարողանում հաջողություններ ունենալ այս հարցում։ Այսօր ցանկանում ենք ներկայացնել մի քանի անհայտ կամ ոչ այնքան լայն տարածում ունեցող փաստեր սիրախաղի մասին։
1. Հասարակական վայրում բոլորի ուշադրությունը գրավում է ոչ թե ամենագեղեցիկ աղջիկը/տղան, այլ նա, ով սիրախաղի ազդանշաններ է ուղարկում։ Հոգեբանները պնդում են, որ մենք նկատում ենք այն մարդկանց, ովքեր 35 նման ազդակ են հաղորդում։ Իհարկե, սա կարող է նաեւ պատահաբար ստացվել։
2. Դիմացինի ուշադրությունը գրավելու համար հարկավոր է ընդամենը 3 հայացք
Եթե որոշել եք գրավել ինչ-որ մեկին, ապա դրա համար հարկավոր է ընդամենը երեք հայացք։ Պետք չէ ժամերով նայել նրան, քանի որ այդպես միգուցե վախեցնեք նրան։ Պարզապես պետք է 2-3 վայրկյան գրավիչ հայացքով նայել ցանկալի «թիրախի» աչքերին։ Սովորական հայացքը մոտ 1 վայրկյան է լինում, ուստի 2-3 վայրկյանն արդեն հուշում է, որ դուք հետաքրքրված եք նրանով։
3. Անկեղծ ժպիտ
Իհարկե, ոչ բոլորն են կարողանում ուղիղ նայել ինչ-որ մեկի աչքերին եւ անկեղծ ժպտալ։ Սակայն ժպիտը հենց այն ազդակն է, որ դիմացինը հետաքրքրում է ձեզ։
4. Վիրտուալ կյանքում ավելի հեշտ է սիրախաղ սկսել
Այո, շատ մարդկանց համար վիրտուալ աշխարհում ավելի հեշտ է սիրախաղ սկսել, քան իրականում։ Սա հավանաբար պայմանվորված է այն փաստով, որ ավելի հեշտ է խոսել առանց զրուցակցին տեսնելու, քան նայել նրա աչքերի մեջ եւ ասել այն, ինչ մտածում ես։ Հենց սա է պատճառը, որ ոմանք սիրո խոստովանություն անում են ՍՄՍ հաղորդագրության միջոցով, ֆեյսբուքում կամ թվիթթերում։
5. Երբեմն ընկերական հարաբերությունները շփոթում են սիրախաղի հետ
Այո, բավականին հաճախ են նման իրավիճակներ պատահում։ Ինչ արած, երբեմն այս երկուսը շատ դժվար է տարբերակել։
6. Սիրախաղը օգտակար է առողջության համար
Բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սիրախաղը դրականորեն է ազդում առողջության համար։ Դրա օգնությամբ մարդն իրեն ավելի լավ է զգում եւ բարձրանում է նրա իմունիտետը։
7. Պետք չէ «աչքերով ուտել» դիմացինին
Ըստ որոշ հոգեբանների՝ երբեմն սիրախաղ սկսելիս կողմերից մեկը չարաշահում է հայացքի ուժն ու ազդեցությունը եւ «աչքերով ուտում է» դիմացինին։ Սա սխալ քայլ է։
Աղբյուրը՝ xage.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում