Նույնիսկ ամենաերջանիկ զույգերն էլ վիճում են միմյանց հետ, պարզապես խելացիները կարողանում են փոխզիջման գնալ ու հարթել վեճը։
Առաջարկում ենք ընթերցել մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ այս հարցում։
Սովորեք զսպել ձեզ
Իհարկե, զգացմունքները վերահսկելն այնքան էլ հեշտ չէ, բայց փորձեք իրավիճակը դիտարկել որպես երրորդ անձ կամ պատկերացրեք, որ դուք ֆիլմ եք դիտում։ Այսպես ավելի հեշտ է վերլուծել իրավիճակն ու ճիշտ քայլեր կատարել։
Պատմություններ մի հորինեք
Պետք չէ պատմություններ հորինել։ Օրինակ, եթե ամուսինը ուշանում է, պետք չէ մտածել, որ նա դավաճանում է ձեզ։ Արդյունքնում, երբ նա վերադառնում է տուն, դուք սկանդալ եք բարձրացնում։ Սա սխալ մոտեցում է։ Վանեք ձեր բացասական մտքերը։
Զրուցելու կամ վիճելու ճիշտ ժամանակ ընտրեք
Պետք է վիճելու ճիշտ եւ հարմար ժամանակ ընտրել։ Օրինակ, եթե ամուսինը բարկացած եկել է տուն, պետք չէ սկանդալ բարձրացնել ու վիճել նրա հետ։
Պայքարեք դրդապատճառի, ոչ՝ հետեւանքի դեմ
Հասկացեք, թե որն է ձեր վիճաբանության պատճառը։ Կենտրոնացեք այդ փաստի վրա, ոչ՝ պարզապես վիճելու։ Սա կօգնի ձեզ ավելի արագ մոռանալ խնդիրների մասին։
Մի հիշեք անցյալը
Պետք չէ վիճաբանության ժամանակ հիշել նախորդ խնդիրները եւ խոսել նաեւ դրանց մասին։ Սահմանափակվեք այն հարցով, որը դրված է ձեր առջեւ։
Ավելորդ խնդիրներ մի ստեղծեք եւ հիշաչար մի եղեք։
Եթե որոշակի խնդիր է առաջացել զույգի կյանքում, ապա այն պետք է լուծել հենց հիմա, առաջ անցնել ու այլեւս երբեք չհիշել դրա մասին։
Մի խլացրեք ձեր վիրավորանքը
Մի խլացրեք ձեր վիրավորանք, այլ բարձրաձայնեք դրա մասին՝ առանց հիստերիա բարձրացնելու կամ դիմացինին վիրավորելու։ Հանգիստ ու հանդարտ ասեք ձեր խոսքը եւ լսեք հակափաստարկները։
Մի նվաստացեք ու մի վիրավորեք
Մի վիրավորեք, քանի որ դա նոր վիճաբանության սկիզբ կարող է դառնալ։
Մոռացեք հեգնելու մասին
Հիշեք, որ երբեմն ոչ միայն բառերը, այլեւ խոսքի ձեւն ու տոնայությունը կարող են վիրավորական լինել դիմացինի համար։
Հիստերիա մի բարձրացրեք
Հիստերիան երբեք չի օգնի ձեզ լուծել ձեր խնդիրները։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով