Ժամանակակից տղամարդիկ ցանկանում են ուժեղ, կանացի, սեքսուալ եւ հաջողակ կին տեսնել իրենց կողքին։ Բայց երբեմն ունենալով այս «փունջը»՝ տղամարդը չի հասկանում, թե ինչ է պետք անել։ Այստեղ որոշակի խնդիրներ են առաջանում, որոնք խոչընդոտում են հարաբերությունների լուրջ ընթացքին։ Իսկ ինչպես են տղամարդիկ արդարացնում իրենց անվճռական լինելը։
1.Ժամանակակից տղամարդը պատրաստ է լուրջ հարաբերություններ սկսել, ԲԱՅՑ դեռ դրա ժամանակը չէ, հարմար շրջան չէ, պետք է փոքր-ինչ սպասել։
Սա բավականին տարածված արդարացում է։ Տղամարդը եւ հույս է տալիս կնոջը, եւ չի դիմում լուրջ ու վճռական քայլերի։ Ճիշտ է, հոգու խորքում տղամարդը հասկանում է, որ ցանկանում է ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, բայց վախենում է դուրս գալ հարմարավետության զոնայից, մտածելով՝ իսկ եթե չստացվի։ Բայց պետք է հիշել, որ համատեղ կյանքը շատ կարեւոր է, եւ դա կարող է նոր շունչ հաղորդել ձեր առօրյային։ Այո, սա ռիսկային քայլ է, բայց ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում։
2. Ժամանակակից տղամարդը պատրաստ է լուրջ հարաբերություններ սկսել, ԲԱՅՑ այժմ նա ֆինանսական լուրջ խնդիրներ ունի
Սա բավականին «ոչ ադեկվատ» արդարացում է, քանի որ եթե կինը մինչ իր հետ հանդիպելը նորմալ ապրել է, ուրեմն նա իր եկամուտի աղբյուրն ունի։ Կինը անողնաշար չէ, նա իր սեփական խելքն ունի ու կարող է ապահովել իրեն։
3.Ժամանակակից տղամարդը պատրաստ է լուրջ հարաբերություններ սկսել, ԲԱՅՑ այժմ նա ցանկանում է կարիերա կերտել
Հերթական հիմարությունը։ Կինը ոչ թե խոչընդոտելու կամ խանգարելու է տղամարդուն, այլ ոգեշնչելու ու ներշնչելու է, ուժ ու էներգիա է փոխանցելու նրան։ Միայն հիմարը կարող է մտածել, որ կինը կարող է խոչընդոտ հանդիսանալ իր կարիերայի զարգացման հարցում։ Այս պարագայում կինը միայն սատարում եւ աջակցում է տղամարդուն։
4. Ժամանակակից տղամարդը պատրաստ է երեխա ունենալ, ԲԱՅՑ դեռ չի հասցրել լիարժեք վայելել իր ազատությունը
Ինչպես կարելի է մտածել ու բարձրաձայնել այս մասին։ Իսկ ամենասարսափելին այն է, որ այս արտահայտությունը լսելուց հետո կինը շարունակում է իր հարաբերությունները տվյալ տղամարդու հետ։ Սա նշանակում է, որ դու այն կինը չես, ում հետ նա ցանկանում է լուրջ հարաբերություններ սկսել եւ երեխաներ ունենալ։
5. Ժամանակակից տղամարդը պատրաստ է համատեղ կյանք սկսել, ԲԱՅՑ դու լավ տնային տնտեսուհի չես լինի։ Դու պետք է խոհարարական դասընթացների գնաս
Ասում են տղամարդու սիրտ տանող ուղին անցնում է նրա ստամոքսով։ Ցանկացած կին կարող է սովորել համեղ պատրաստել եւ լավ տնային տնտեսուհի դառնալ, բայց նա պետք է տեսնի տղամարդու շնորհակալ վերաբերմունքը, գնահատականը, համբերատարություն եւ այլն։ Երբ այս ամենի փոխարեն կինը անվստահություն եւ դժգոհություն է տեսնում, նա այլեւս չի ցանկանում սեր եւ ջերմություն տալ այդ տղամարդուն։ Հետեւաբար, հարգելի տղամարդիկ, մի պահանջեք կնոջից այն, ինչ դուք չեք կարող տալ նրան։
Կին-տղամարդ հարաբերությունները մի առանձին աշխարհ է, որտեղ զույգերից ամեն մեկը պետք է հետեւի իր ներքին ձայնին։ Եվ տղամարդիկ, եւ կանայք վախենում են փոփոխություններից, բայց չպետք է խուսափել դրանցից, քանի որ սերը անկրկնելի զգացմունք է, որը սահմաններ չունի։ Եթե զգում եք, որ ձեր կողքին կանգնած զուգընկերը համապատասխան չէ ձեզ, բաց թողեք նրան։ Մի հանդիպեք նրա հետ՝ պահելով նրան որպես «պլան Բ»։ Միայն ուժեղ եւ հասուն մարդիկ են այս հարցում անկեղծ եւ գիտակից որոշումներ ընդունում։
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է