Ալլա Պուգոչովայի հարազատ եղբոր որդու հարեւանուհի Նինա Ալեքսանդրովնան ահազանգել է լրագրողներին՝ հայտարարելով որ պրիմադոննայի զարմիկ Վլադը, որը գամված է հաշմանդամի սայլակին, ցանկանում է ինքնասպան լինել։
«Ես ոչնչով չեմ կարող օգնել Վլադիկին, քանի որ թոշակառու կին եմ։ Խնդրում եմ գտեք Ալլա Բորիսովնային եւ խնդրեք նրան Վլադիկին տանել հաշմանդամների համար նախատեսված հաստատություն, այլապես կմահանա այս տղան», - «Экспресс-газета»-ին տեղեկացրել է Նինա Ալեքսանդրովնան։
Պարզվում է, Ալլա Պուգոչովայի զարմիկը զանգել է Նինա Ալեքսանդրովնային եւ ասել.
«Ցանկանում եմ ինքնասպան լինել, քանի որ ինձ ծաղրում են։ Կինս վերցրել է ինձ պատկանող ամբողջ գումարը (տղան հայրական տունը վաճառել ու ավելի փոքր բնակարան էր գնել) եւ պատրաստվում է այն վատնել իր սիրեկանների հետ, ովքեր ամեն երեկո իմ աչքի առաջ երեկույթներ են կազմակերպում իմ տանը։ Մինչեւ ձեզ զանգելը ես փորձեցի կապ հաստատել Ալլա հորաքրոջ հետ, բայց նա չպատասխանեց։ Ոչ մի ելք չեմ տեսնում։ Մնում է միայն ինքնասպան լինեմ»։
Նշենք, որ Ալլա Պուգոչովան մեկ անգամ օգնել է տղային եւ տեղափոխել նրան կլինիկա, բայց այնտեղ ստացած բուժումները ոչ մի օգուտ չեն տվել Վլադին։ Լրագրողները պարզել են, որ տղայի մոտ առողջական խնդիրներն առաջացել են հոր՝ Եվգենի Բորիսովիչի մահվանից հետո (2011թ)։ Պուգաչովայի եղբոր մահից հետո տղան նյարդային սթրես է տարել եւ գամվել հաշմանդամի սայլակին։
Ի դեպ, մահից առաջ Եվգենի Բորիսովիչը խնդրել է Ալլային դժվարությունների դեպքում հոգ տանել իր երկու որդիների՝ Վլադին եւ Արտյոմի մասին, եւ Ալլան խոստացել է օգնել. Վլադը տեղավորվել է իրենց հայրական տանը, իսկ Արտյոմի համար երգչուհին նոր բնակարան է գնել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը