Մի քանի տարի առաջ ներկա էի Նյու Յորքի փոքրիկ պատկերասրահներից մեկում բացված ցուցահանդեսի, որին հիմնականում մասնակցում էին պատկառելի տարիքի տնային տնտեսուհիներ, որոնք ինքնարտահայտվել էին իրենց աշխատանքներում. իհարկե գեղեցիկ ու արժեքավոր ստեղծագործություններ նույնպես կային։ Ուշադրությունս գրավեց մի տատիկ, որը նույնպես ներկայացրել էր իր գործերը։ Չնայած նրա աշխատանքները այնքան էլ տպավորիչ չէին, տատիկը, որն ըստ իր արտաքին տեսքի՝ մոտ 70 տարեկան, ինքնին ասես արվեստի գործ լիներ...
Նա հագել էր հիփի ոճի տաբատ, թեք դրված կեպկա, կրում էր մեծ ականջօղեր, ինչպես նաեւ չէր մոռացել «ստեղծագործ» դիմահարդարման մասին։ Նրա տեսքը հուշում, կարելի է ասել՝ աղաղակում էր, որ նա արվեստի մարդ է։ Բացման արարողության ժամանակ յուրաքանչյուր մասնակից հակիրճ ներկայացնում իր աշխատանքները։ «Իմ» տատիկը հայտարարեց, որ նա նախընտրում է ամբողջովին մերկ նկարել այգում, որպեսզի նրա բոբիկ ոտքերը զգան հողի շունչն ու էներգիան. իմ հարուստ երեւակայությունը միանգամից ուրվագծեց այդ սյուրռեալիստական պատկերը։ Չնայած տատիկի պատկառելի տարիքին՝ նրա էներգիան բնական աղբյուրի պես հորդում էր, իսկ նրա՝ սեւաներկ մատիտով ընդգծված կապույտ աչքերն այնքան լի էին կենսուրախությամբ, որ ես անգամ նախանձեցի նրան։ Տատիկի մեջ կար մի բան, որի վրա նույնիսկ ժամանակն էր անզոր եղել։ Այո, ժամանակը իր դաժան հետք թողնել էր նրա մաշկի վրա՝ խորը կնճիռներ առաջացնելով, բայց ոչ մի ազդեցություն չէր ունեցել նրա հոգու եւ ոգու վրա։ Այս կինն ուներ անմահություն պարգեւող ազատություն։ Ճիշտ է, նա երբեք մեծանուն նկարչուհի չէր դառնա եւ նրա աշխատանքները, հավանաբար, կհայտնվեին աղբանոցում, բայց նա իրենով անմահ կմնար, քանի որ նրա ազատությունը իրական ու բնական էր...Չգիտեմ, միգուցե Նյու Յորքի շունչն էր ինձ արբեցրել, բայց այս տատիկը ցույց տվեց ինձ, որ 70 տարեկանում կյանքը դեռ նոր է սկսվում եւ դեռ շատ շուտ է ինքդ քեզ «կյանքից դուրս գրես»։ Եվ ես մեծ ցավ ապրեցի, որ հայ տաճիկները կյանքի որոշակի շրջանից սկսած պատրաստվում են այն աշխարհ գնալուն՝ հրաժարվելով ներկան վայելելուց։
Իհարկե, դուք կասեք, որ մեզ մոտ կենսաթոշակները ցածր են, կամ մի՞թե պարտադիր է այգում մերկ նկարել՝ կյանքը վայելելու համար։ Իսկ ինչու՞ ոչ... չէ՞ որ կարեւորը «պահը բռնացնելն է»։ Այն ակնթարթը, երբ տիեզերքը վերամիավորվում եւ թույլ է տալիս քեզ զգալ երկրային երջանկության թեթեւ շունչը։ Թող որ մեկի համար «հողի ջերմությունը» զգալը լինի, իսկ մեկ ուրշի համար՝ այգում թռչունների դայլայլը լսելը։ Ծերանում է միայն մարմինը, իսկ հոգին միշտ երիտասարդ է մնում։ Այսպես է ասում իմ 85-ամյա տատիկը։ Նա միշտ սեւ զգեստով է, գրեթե միշտ տանն է եւ պարբերաբար մեզ ուղղություն է ցույց տալիս, թե որտեղ պետք է իրեն թաղենք։ Այո, նրա առողջական վիճակը այն չէ, կենսաթոշակն էլ բարձր չէ, բայց նա ողջ է, եւ մեր ու ձեր խնդիրն է նրան ու մյուսներին ստիպել կրկին զգալ կյանքի համը։ Ուստի, մի շտապեք ծաղրել Երեւանում երբեմն հանդիպող, արտասովոր տեսքով տատիկներին՝ խենթ համարելով նրանց։ Թույլ տվեք նրանց վայելել իրենց կյանքի, միգուցե, վերջին ակնթարթները։ Չէ՞ որ հոգեպես նրանք, ինչպես նաեւ դուք, ընդամենը 20-ամյա երիտասարդներ են...
Ալեքս Ալիխանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)