Հուլիսի 3-ին Երեւանում տեղի կունենա աշխարհահռչակ երաժիշտ Բեթ Հարթի համերգը, որն իր տեսակով բացառիկ է. նա առաջին անգամ ելույթ է ունենալու սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ համերգի կազմակերպիչ` One Production ընկերության տնօրեն Վարդուհի Դավթյանը եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը համերգի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեցին:
Վարդուհի Դավթյանի խոսքով` Հայաստան է ժամանում ամենաէքսցենտրիկ արտիստներից մեկը: «Համերգի մտահղացումն իմն էր, քանի որ ես, լինելով երաժիշտ, ցանկանում եմ, որ իմ երկրում լավ երաժշտություն հնչի: Առաջարկս ներկայացրեցի Սերգեյ Սմբատյանին, նա էլ համաձայնեց»,-նշեց Վարդուհին` հավելելով, որ Բեթ Հարթի համար սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալը բացառիկ երեւույթ է:
Սերգեյ Սմբատյանն էլ հավելեց, որ նվագախումբը միշտ պատրաստ է ելույթ ունենալ որակով երաժիշտների հետ: «Մենք միշտ փորձում ենք տարբեր ֆորմատներով հանդես գալ, եւ մեզ մոտ ստացվում է: Բեթ Հարթը թրենդ տեղծող երաժիշտ է, եւ լավ է, որ նման երաժիշտները գալիս են Հայաստան»:
Ինչ վերաբերում է տոմսերի գներին, One Production-ի տնօրենն ասաց, որ դրանք սկսում են 7000 դրամից` հասնելով մինչեւ 70 հազարի: Սակայն 70 հազար դրամանոց տոմսերը եւս մեկ համերգի հնարավորություն են տալիս այն գնողներին: Նույն օրը համերգից հետո Retro ակումբում «afterparty» է լինելու, որի ժամանակ Բեթ Հարթը ելույթ է ունենալու Դորիանս խմբի հետ:
Տեքստը եւ լուսանկարները` Շուշան Շատիկյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու