Սեռական կյանքում իրենց ուրույն տեղն ունեն նոր զգացողությունները։ Հավանաբար շատերն են լսել ԱՄՆ-ի երեսուներորդ նախագահ Ջոն Քալվին Քուլիջի պատմությունը.
Մի անգամ նախագահն ու առաջին տիկինը գնում են Մինեսոտայում գտնվող ֆերմաներից մեկը։ Տեղի թռչնաբուծարաններից մեկում տիկին Քուլիջը նկատում է, որ բուծարանի միակ աքլորը իր «ամուսնական պարտականություններն» է կատարում։ Առաջին տիկինը հետաքրքրվում է, թե օրական քանի անգամ է աքլորը զբաղվում այս գործով։
-Բազմիցս,- հնչում է պատասխանը։
- Ասեք այդ մասին նախագահին,- նշում է տիկին Քուլիջը։
Երբ մի քանի րոպե անց ներս է մտնում նախագահը, թռչնաբուծարանի աշխատակիցը նույնը պատմում է նաեւ նախագահ Քուլիջին։
-Իսկ նա միշտ նույն հավի հետ է... ,-հարցնում է նախագահը։
-Օ՜ ոչ, ամեն անգամ մի նոր հավիկի հետ,- պատասխանում է աշխատակիցը։
- Ասեք այդ մասին տիկին Քուլիջին,- նշում է նախագահը։
Վուդի Ալենը ասել է. «Սեքսն առանց սիրո անիմաստ փորձ է։ Բայց համեմատած մյուս անմիտ փորձերի՝ այն ամենահաճելին է»։ Շատ հաճախ մարդիկ սերն ու սեքսը նույնացնում են, սակայն իրականում դրանք երկու տարբեր երեւույթներ են։ Սեքսը ֆիզիկապես կապում է մարդկանց, բայց այն զուրկ է խորը զգացմունքներից, ինչը բնորոշ է սիրուն։ Եթե սիրո հարցում մարդիկ կարող են կասկածներ ունենալ, ապա սեքսի պարագայում ամեն ինչ պարզ ու հստակ է՝ սեքս կամ կա, կամ չկա։ Սեքսը մարմնի լեզուն է, որի միջոցով մենք պատմում ենք մեր սիրո, քնքշանքի, վիրավորանքի եւ բարկության մասին։ Երբ մենք սիրահարված ենք, սեքսն ավելին է, քան մարմնական հաճույքի բավարարում։ Այս պարագայում սեռական մերձեցումը պարզապես ֆիզիկական կապ չէ։ Դրա միջոցով մենք ճանաչում ենք զուգընկերոջ մարմինը եւ օգնում նրան սեփական մարմինը ճանաչելու հարցում։ Որոշ կանայք կարծում են, որ միայն սեքսի միջոցով կարող են «կապել» այս կամ այն տղամարդուն, բայց սա մոլորություն է։
Իհարկե, տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում սերը։ Մեկի համար դա զգայական խաղ է, մյուսի համար՝ զուգընկերոջ մասին հոգ տանելու ցանկություն, իսկ ցինիկ մարդկանց համար՝ պարզապես սերունդը շարունակելու միջոց։
Սերը մերձեցում, հոգատարություն եւ անկեղծություն է առաջացնում զույգերի մոտ։ Սակայն հարաբերությունները չեն կարող երկար շարունակվել, եթե չկան փոփոխություններ, կիրք, որը կապում է կնոջն ու տղամարդուն։ Սերը հարատեւ կլինի միայն այն պարագայում, եթե զույգերը նոր էմոցիաներ ու կիրք զգան միմյանց հետ հարաբերվելիս։ Չէ որ եթե սեռական հարաբերություններում ոչ մի փոփոխություն եւ թարմություն չի լինում, զույգերը դադարում են հետաքրքրել միմյանց։ Ուստի, փորձեք մշտապես նորովի ներկայանալ ձեր զուգընկերոջը, գրավիչ, հետաքրքիր, անկրկնելի ու անփոխարինելի լինել նրա համար։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»