Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ -2013»-ի մասնակցին ընտրելու փուլում է: Հայաստանում շրջանառվող խոսակցությունների համաձայն` Սիրուշոն կարող է ներկայացնել կովկասյան այդ փոքրիկ երկիրը: Այս մասին NEWS.am.STYLE-ը տեղեկանում է Եվրատեսիլի պաշտոնական կայքից: Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշել է, որ ոչինչ դեռ որոշված չէ: «Յուրաքանչյուրը կարող է ներկայացնել Հայաստանը Մալմյոյում, այդ թվում` Սիրուշոն, մենք դեռ քննարկում ենք»,- ասել է Գոհար Գասպարյանը:
Հիշեցնենք, որ Սիրուշոն «Քելե-քելե» երգով 2008թ ներկայացրել էր Հայաստանը «Եվրատեսիլում» եւ գրավել մինչ այդ մեր երկրի զբաղեցրած ամենաբարձր հորիզոնականը` 4-րդ տեղը: Եվրատեսիլի պաշտոնական կայքը անդրադառնում է Սիրուշոյի վերջին «ՊռեԳոմեշ» երգին, եւ նշում, որ այն կարճ ժամանակահատվածում դարձել է շատ հայտնի եւ առաջին երեք շաբաթների ընթացքում ունեցել է ավելի քան 560 հազար դիտում: «Դա, հնարավոր է, «Քելե-քելե» երգի շարունակությունն է, որի վերնագիրը վերցված էր հայ հայտնի երգահան Կոմիտասից: «Պռեգոմեշը» եւս Կոմիտասի ազդեցությամբ է ստեղծվել»,- նշված է «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում:
Այս խոսակցությունների վերաբերյալ Սիրուշոյի մենեջեր Արեւիկ Ուդումյանը NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ամեն տարի շրջանառվում են նույն խոսակցությունները եւ հաճելի է, որ ամեն անգամ հենց Սիրուշոյի անունն է ամենաշատը շրջանառվում, ուրիշ ոչինչ նա չասաց:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն