Արդեն մեկ տարի է ես չեմ շփվում հարազատ եղբորս ու նրա ընտանիքի հետ։ Անկեղծ ասած՝ շատ եմ մտահոգվում դրա համար։ Մենք շատ կապված էինք իրար հետ, ինչը շատ հազվադեպ հանդիպող երեւույթ է՝ հատկապես եթե տարիքային տարբերությունը շատ մեծ է. նա 10 տարով ավելի փոքր է։ Ես միշտ հոգ եմ տարել նրա մասին, խնամել նրան, բարի խորհուրդներ տվել եւ այլն։ Ամեն ինչ հհանալի էր, մինչեւ նրա ամուսնանալը։ Երբեք էլ հավանություն չեմ տվել նրա ընտրությանը։ Հենց առաջին իսկ հանդիպումից նրա սիրելին ինձ դուր չի եկել։ Բայց ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա։ Ես փորձում էի չմիջամտել նրանց ընտանեկան կյանքին եւ հաշտվեցի այդ մտքի հետ, որ նա է իմ եղբորը ընտրյալը։ Հուսով էի, որ նրանք երջանիկ կլինեն։
Սակայն ամուսնության առաջին օրվանից այդ կինն անում էր ամեն ինչ, որ եղբորս հեռու պահի իր հարազատներից։ Եղբայրս շատ բարի անձնավորություն է, բայց պետք է խոստովանեմ՝ թուլակամ։ Լինելով հանգիստ եւ հանդարտ մարդ՝ նա միշտ մեր ընտանիքի «խաղաղության աղավնին էր»։Եվ երբ ամուսնացավ, հասկացավ ու հաշտվեց իր կնոջ բնավորությանը եւ փորձում էր ամեն կերպ հարթել սուր անկյունները՝ խուսափելով վիճաբանություններից եւ սկանդալներից։ Հանուն իմ եղբոր եւ նրա երեխաների՝ ես եւ իմ ծնողները նույնպես հանդուրժում էինք այդ կնոջ։ Անգամ ստիպված ենք եղել վիրավորանքներ կուլ տալ։ Բայց մեկ տարի առաջ՝ 10 տարի ամուսնությունից հետո, այդ պարզվեց, որ լկտին (ուրիշ խոսքերով չեմ կարող բնութագրել նրան) սիրեկան ունի։ Ես միշտ կասկածում էի, որ նա «փչացած է», բայց կարծում էի, որ կհասկանա, թե ինչպես է իր բախտը ժպտացել, որ հանդիպել է եղբորս։ Ավելին, այդ ստորը չէր թաքցնում, որ սիրական ունի, եւ երբ նրան «բռնացրեցին», նա հայտարարեց, որ գնում է սիրեկանի մոտ։ Եվ գնաց՝ թողնելով ամուսնուն եւ երեխաներին։ Եղբայրս հայտնվել էր անելանելի վիճակում։ Ցավալի էր տեսնել, թե ինչպես էր տանջվում նա։ Ես պատրաստ էի սեփական ձեռքերով խեղդել այդ լկտիին։ Բնականաբար, նրա կապը երկար չշարունակվեց։ Երբ սիրեկանը լքեց նրան, նա մի ներկայացում սարքեց՝ ասես մեղքերը ապաշխարող Մարիա Մագդաղենացին լիներ։ Նա սպառնում էր վնասել իրեն, եղբորս ոտքերն էր ընկել, անգամ համարձակվել էր գալ ծնողներիս մոտ։ Լաց էր լինում, «երդվում», անգամ երեխաներով շանտաժ անում։ Եվ եղբայրս հանձնվեց։
Հիշում եմ՝ ուշ երեկոյան տխուր եկավ ինձ մոտ եւ ասաց. «Ես եւ Նառան կրկին միասին ենք։ Ես նրան ներել եմ»։ Իբրեւ թե, նա սիրում է այդ կնոջը եւ ոչինչ չի կարող անել։ Եվ հենց այդ ժամանակ ես ասացի, որ չեմ շփվի նրա հետ եւ թույլ չեմ տամ, որ այդ պոռնիկին բերի իմ տուն։
Այդ օրից ի վեր մենք խզել ենք կապերը։ Ես գիտեմ, որ նա տանջվում է, եւ իմ սիրտը նույնպես ցավում է, բայց եղբայրս պետք է կամքի ուժ ունենա։ Կան երեւույթներ, որոնք չի կարելի ներել։ Չեք պատկերացնի, թե որքան դժվար է ինձ համար չվերցնել հեռախոսը ու չզանգել նրան։ Ես կարոտում եմ եւ եղբորս, եւ զարմիկներիս։ Այսպես չպետք է լինի։ Իմ եղբայրը հիանալի անձնավորություն է եւ սիրո ու հարգանքի է արժանի։ Եվ ես չգիտեմ՝ ինչ անեմ...
Ինգա Ս.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար