Եթե հանդիպել եք իր տեսակով խենթ մեկին, ուրեմն համոզված եղեք, որ դուք իսկապես երջանիկ եք։ Մեծ երջանկություն է ընկերություն անել մեկի հետ, ով այս միապաղաղ աշխարհում կարողանում է պահպանել իր վառ անհատականությունը եւ ապրել կաղապարներից դուրս։ Հետեւաբար, պետք է անել հնարավորինս ամեն ինչ, որպեսզի նա իր տեղն ունենա ձեր կյանքում։
Խենթ եւ տարօրինակ մարդիկ ինքնատիպ են, տարբերվող եւ ասես թարմ շունչ են փոխանցում իրենց շրջապատին։ Նրանք հմայիչ են եւ իրենց խենթ մտքերով «վարակում են» նաեւ մյուսներին։
Այս տեսակ մարդիկ ապրում են յուրահատուկ աշխարհում, որտեղ ամեն ինչ անսովոր ու ավելի հետաքրքիր է, քան «նորմալ», բայց նույնատիպ աշխարհում։
Խենթ մարդկանց հետ շփվելու արդյունքում դուք փոխում եք ձեր մտածելակերպը, ճաշակը, ոճը, քանի որ նա օգնում է բացահայտել ձեր ներսում ապրող փոքրիկ «սատանաներին»։ Այս տեսակ մարդիկ կարող են լիովին փոխել ձեր կյանքը։ Նրանք միշտ պատրաստ են լինել ձեր կողքին, աջակցել ամեն հարցում, կարող են անգամ ուղղություն ցույց տալ։
Մինչեւ նրանց հանդիպելը, դուք չէիք հասկանում, որ ձեր աշխարհը հենց դուք եք ստեղծում։
Խենթ մարդիկ սիրում են խոսել նույնիսկ փոքրիկ երազանքների մասին։
Նրանք միշտ ամեն ինչ բեմականացնում են։ Այս տեսակ մարդկանց հետ շփվելուց հետո դուք կհասկանաք, որ մինչ այդ ապրել եք տխուր ու ձանձրալի կյանքով։ Նրանք կսովորեցնեն ձեզ ամեն ինչին ժպիտով մոտենալ։
Խենթերը համոզված են, որ կյանքը շատ կարճ է, որպեսզի ամեն ինչ քննարկեք ու քննադատեք, ուստի չպետք է դրանց լրջորեն վերաբերել։
Նման խենթ մարդկանց հետ սեքսը անմոռանալի եւ անկրկնելի կլինի ձեր ամբողջ կյանքում։ Նրանք չեն նյարդայնանում եւ մեծ հաճույք են ստանում։
Նրանք չեն վախենում անկեղծորեն ցույց տալ իրենց իրական դեմքը։
Խենթ մարդիկ անփոխարինելի են, եւ նրանց հեռանալուց հետո ոչ մեկը չի կարող լրացնել նրանց տեղը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից