Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու որոշ մարդիկ սեքսի մասին խոսելիս անպայման հիշատակում են Աստծուն եւ եկեղեցուն։ Մի անգամ չէ, որ բախվել եմ նման իրավիճակի, երբ հայերը ինչ-ինչ սեռական «այլանդակությունների» մասին խոսելիս, միանգամից հիշում են Եկեղեցին. ընդ որում, կապ չունի, թե խոսքն ինչի մասին է՝ նույնասեռականության, խմբակային սեքսի, երեխաների սեռական դաստիարակության։ Գոյություն ունի մարդկանց մի կատեգորիա, որոնք այս տեսակ խոսակցությունների ժամանակ դառնում են վրդովված սրբեր եւ բարկացած բացականչում. «Ո՞ւր է նայում Եկեղեցին»։ Սակայն չգիտես ինչու, ոչ մեկը չի մտածում, որ եկեղեցուն չպետք է վերաբերի, թե ինչ է կատարվում մարդկանց սեռական կյանքում։ Ավելին, Աստված չանի, որ դա եկեղեցուն վերաբերեր։ Պետք չէ մոռանալ, որ եկեղեցում ծառայում են մեզ նման մարդիկ, նրանք նույնպես զբաղվում են սեքսով, նրանք նույնպես մեղքեր են գործում եւ «այլանդակություններ» անում։ Ուստի, Եկեղեցուն կոչ անել միջամտել մարդանց անկողնային կյանքին, կարծում եմ՝ կարող են միայն միջնադարյան ինկվիզիտորի մտածելակերպ ունեցողները։
Այո, պետք է խոստովանել, որ Եկեղեցին նույնպես իր մեղավորությունն ունի այս հարցում։ Խոսքը քրիստոնեության՝ մասնավորապես ինկվիզիցիայի «փառավոր» ժամանակաշրջանի մասին է, որը հիշատակում են եւ որոշ քահանաներ, եւ հասարակ մարդիկ։ Այո, այն ժամանակ Եկեղեցին իշխանություն ունեցող կառույց էր, որը վերահսկում էր կյանքի բոլոր ոլորտները՝ անգամ սեռական դիրքերը, որոնցով պետք է զուգավորվեին «պարկեշտ» քրիստոնյաները։ Սակայն այս շրջանն արդեն վաղուց անցել է մոռացության գիրկը, եւ ինձ զայրացնում է որոշ հայերի միջնադարյան խավարամտությունը։ Հատկապես եթե խոսքը սեքսի մասին է, հայերի մոտ արթնանում է բավականին արյունարբու ցանկություն՝ սպանել, այրել, խաչել «այլասերվածին»։ Եվ այս ամենը Եկեղեցու եւ Աստծո անվան տակ։ Ինկվիզիցիայի դափնիները հանգիստ չեն տալիս մեր որոշ հայրենակիցներին։
Ես չեմ հասկանում երեքով սեքսի ցանկությունը։ Չեմ կարծում, որ Եկեղեցին պետք է զբաղվի երեխայի սեռական դաստիարակությամբ. դա ծնողի եւ դպրոցի պարտականությունն է։ Նշեմ, որ չեմ ցանկանում իմ կարծիքը պարտադրեմ որեւէ մեկին։ Իրականում Եկեղեցին պետք է զբաղվի հոգեւոր դաստիարակությամբ, բայց սա հավանաբար ուտոպիայի ժանրից է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան վարկաբեկված են եւ Հայ Առաքելական Եկեղեցին, եւ համաշխարհային եկեղեցական ինստիտուտները։ Ըստ իս՝ կան կյանքի ոլորտներ, որոնցում ոչ մեկն իրավունք չունի միջամտել։ Մարդն ինքնուրույն պետք է որոշի, թե ինչ ուղի պետք է ընտրի սեքսի, հավատքի կամ նման այլ խիստ անհատական հարցերում։ Մեկը մյուսի հետ խառնելը պարզապես հիմարություն է։
Վերջերս մի մայրիկ ինձ վրդովված պատմում էր, որ երեխաների համար նախատեսված ձեռնարկի մեջ սեռական օրգանները գրված էին հենց դրանց բժշկական եզրերով. «Սարսափելի է։ Ու՞ր է նայում եկեղեցին»։ Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչի մասին էր այդ ձեռնարկը, բայց նրան հենց այդ փաստն էր զայրացրել։ Հետաքրքիր է, եկեղեցականները սեռական օրգաններն այլ, ավելի «պատկառելի» բառերով են կոչում։
Միգուցե, ոչ բոլոր ծնողներն են ճիշտ համարում, որ իրենց 5-6 տարեկան երեխան իմանա մարմնի տվյալ մասերի անունները, բայց մյուս կողմից՝ ժամանակակից իրականությունը, հեռուստատեսությունը, սոցիալական կայքերը եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս իմանալ ավելին, քան այդ բառերը։ Եվ այս պարագայում Եկեղեցին, եւ Աստված անզոր են...
Ալեքս Ալիխանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ