Իհարկե, եւ աղջիկները, եւ տղաները կարեւորում են, որ իրենց զուգընկերը գեղեցիկ լինի, սակայն կան հատկանիշներ, որոնք ավելի էական նշանակություն ունեն հարաբերություններում։
1. Լսելու ունակություն
Բոլորն էլ սիրում են խոսել, իսկ լսելը ոչ բոլորին է բնորոշ։ Ցանկացած մարդ սիրում է, որ իրեն լսում ու հասկանում են, եւ ոչ բոլորը կարող են հանդուրժել մի զուգընկերոջ, որը մշտապես ընդհատում է իր խոսքը։
Լսելը արվեստ է, իսկ այս արվեստին տիրապետողների հետ միշտ հաճելի է շփվել։
2. Անսպասելի լինելու հատկություն
Մեզանից յուրաքանչյուրն իր կողքին ցանկանում է տեսել վառ երեւակայությամբ, փոքր-ինչ խենթ, անսպասելի քայլերի ընդունակ մեկին։ Ուղղակի, առանց հատուկ պատճառի եւ առիթի գեղեցիկ քայլեր եւ առաջարկներ անող մարդիկ միշտ էլ հետաքրքրում են հակառակ սեռի ներկայացուցիչներին։
3. Մի լավ բան արեք
Մարդկանց գրավում է դիմացինի հմտությունները՝ մեքենա վարել, կիթառ նվագել, տարբեր լեզուների տիրապետել եւ այլն։ Սա հուշում է այն մասին, որ տվյալ անձնավորությունը ցանկանում է զարգանալ, կատարելագործվել, իսկ սա խրախուսելի է։
4. Ինքնաբավ բնավորություն
Մարդիկ, որոնք բավարարվում են իրենց ունեցածով, ավելի գրավիչ են, քան մշտապես դժգոհող եւ բողոքող մարդիկ, որոնց ինչ-որ բան միշտ պակասում է։ Այս բնավորությունից ազատվելու համար հարկավոր է դադարել համեմատվել մյուսների հետ եւ գնահատել այն, ինչ ունեք։
5. Չափի զգացողություն
Ամեն ինչում պետք է հստակ գիտակցել չափի զգացողությունը եւ ոչինչ չպետք է հիվանդագին ընդունել։ Հարկավոր է ազատվել կախվածություններից եւ ավելորդ խնդիրներից։
6. Բնական լինել
Դուք ամեն օր կարող եք կեղծ կերպարներ հորինել ձեզ համար, տարբեր դիմակներ կրել եւ թաքցնել ձեր իրական դեմքը, բայց սա չի նշանակում, որ դուք այդպես ավելի հետաքրքիր եք ձեր զուգընկերոջ համար։ Հարկավոր է բնական լինել, բայց բնական չի նշանակում հասարակ ու մատչելի։ Բնական լինելով հանդերձ՝ չպետք է մոռանալ արժանապատվության եւ չափի զգացողության մասին։
7. Փոխզիջման գնալու պատրաստակամություն
Փոխզիջման գնալու պատրաստակամությունն իսկապես գնահատվում է զուգընկերոջ կողմից։ Սա հուշում է այն մասին, որ դիմացինը պատրաստ է երկար եւ լուրջ հարաբերություններ հաստատել ձեզ հետ։ Եթե դուք ամեն ինչում մեղավոր եք ճանաչում դիմացինին, փորձում եք ստիպել նրան փոխզիջման գնալ, ուրեմն չեք հարգում իրեն եւ իր տեսակետը։ Այսպես դուք ինքներդ վերջ եք դնում ձեր հարաբերություններին։
8. Հոգատարություն
Բոլորն էլ սիրում են, որ իրենց մասին հոգ են տանում, աջակցում դժվարին պահերին եւ սատարում ամեն հարցում։ Այդպես դուք ցույց եք տալիս ձեր սերն ու հոգատարությունը։ Հակառակ դեպքում զուգընկերը կհասկանա, որ դուք եսասեր եք եւ երբեք էլ չեք մտածի իր մասին։
9. Հումորի զգացում
Ուրախ, աշխույժ, կատակասեր մարդկանց բոլորն են սիրում։ Մեզանից ամեն մեկն էլ ցանկանում է ժպտերես, կենսուրախ անձնավորություն տեսնել իր կողքին։ Հետեւաբար, փորձեք միշտ ուրախ լինել եւ դրական էներգիա փոխանցել ձեր ընտրայլին։
10. Ուժեղ եղեք
Ուժեղ լինելը խրախուսվում է եւ տղամարդկանց, եւ կանանց պարագայում։ Ոչ մեկն իր կողքին չի ցանկանում թուլամորթ, հուսահատ, խնդիրներով լի մեկին տեսնել։ Սեփական խնդիրները լուծելու ունակությունն ավելի կարեւոր է, քան գեղեցիկ արտաքինը։
Աղբյուրը՝ liwli.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ