Առաջիկա կինո-ուրբաթը հնարավորություն կտա մի պահ մոռանալ երկրում տիրող սոցիալ-քաղաքական վիճակի մասին, «անջատել ուղեղը» եւ դիտել վերջերս մեծ էկրաններ բարձրացած ֆիլմերը։ Այս անգամ ձեզ ներկայացնում ենք Հոլիվուդի կաղապարներին համաձայն նկարահանված ամերիկյան, թեթեւ կինոնկարներ։
Երկաթե Առնիի երկրպագուներին կուրախացնի այն փաստը, որ «he is back»։ Ընդ որում, Տերմինատորը ոչ միայն կատարել է խոստումը, այլեւ իր յուրօրինակ հումորով ծաղրել է ինքն իրեն։ «Տերմինատոր. Գենեզիս» ֆիլմն այս հայտնի, չեմ վախենա անգամ ասել՝ լեգենդար ֆիլմաշարի շարունակությունն է։ Հանդիսատեսին սպասվում է հետաքրքիր, հուզական ճանապարհորդություն դեպի անցյալ, իսկ նպատակը կրկին մեկն է՝ փրկել ապագան։ Ջոն Քոնորը սերժանտ Քայլի Ռիզին ուղարկում է 1984թ՝ Սառա Քոնորին պաշտպանելու եւ ապագան փրկելու համար։ Սերժանտ Ռիզը հայտնվում է անծանոթ անցյալում, որտեղ հանդիպում է Տերմինաոտրին եւ իր նոր, վտանգավոր թշնամիներին։
Բավականին դինամիկ ֆիլմ՝ համեմված լավ հումորով եւ լարվածությամբ։ Կարող եմ ասել, որ «Տերմինատորի» սիրահարներին հիասթափություն չի սպասվում...
Եթե ցանկանում եք տղամարդկանց մերկ մարմիններ տեսնել, ուրեմն կարելի է դիտել Չենինգ Տատումի մասնակցությամբ «Սուպեր Մայք XXL» ֆիլմը։ Սա մերկապարողների ծանր կենցաղի մասին պատմող «Սուպեր Մայք» ֆիլմի շարունակությունն է։ Հիանալի ֆիլմ՝ լի պարային համարներով։ Ի դեպ, ֆիլմի հիմքում Տատումի կենսագրությունն է. դերասանը մինչեւ Հոլիվուդը գրավել է մերկապարող է եղել։
Նոր ֆիլմում Մայքը մեծ փառքի հասնելուց հետո ավարտել է իր մերկապարողի կարիերան։ Իսկ «Տամպայի արքաներ» ակումբը մտադիր է եւս մեկ շոու անցկացնել, նվաճել Միրթլ Բիչը եւ բեմ բարձրանալ լեգենդար Սուպեր Մայքի հետ։ Սակայն այս վերջին շոուի կազմակերպման ուղին անցնում է Ջեքսոնվիլով եւ Սավաննայով, որտեղ Մայքը եւ տղաները հանդիպում են հին ու նոր ընկերների, ինչպես նաեւ նոր շարժումներ սովորում։
«Սուպեր Մայք XXL»-ն, այսպես կոչված, «road movie» ժանրի ֆիլմ է, որը մեծ հաճույք կպատճառի հատկապես կին-դիտողներին։
«Երրորդն ավելորդ է 2» ֆիլմը պատմում է Արջուկի հերթական արկածների մասին։ Չնայած իր վատ բնավորությանն ու վնասակար սովորություններին՝ Արջուկն արդեն հասցրել է սիրելի հերոս դառնալ բոլորի համար։ Այս անգամ խոսող Արջուկն ու իր շիկահեր գեղեցկուհին որոշել են երեխա ունենալ։ Բնականաբար Արջուկը դիմում է իր հավատարիմ ընկերոջ՝ Ջոնիի օգնությանը...
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն