Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ առավոտյան սեքսով զբաղվող զույգերն ավելի առողջ եւ երջանիկ են։ Այո, համաձայնեք, որ իսկապես մեծ երջանկություն է արթնանալ մեկի կողքին, որը ցանկանում է սիրով զբաղվել քեզ հետ։ Իսկ ինչ առավելություններ ունի առավոտյան սեքսը։
Դուք իսկապես կհիշեք այն
Զուգընկերներն իսկապես կհիշեն իրենց առավոտյան սեքսը, քանի որ դրա ամեն մի վայրկյանը զույգերն իսկապես վայելում են։
Ձեր օրը հաջողված կլինի
Առավոտյան սեքսը բարելավում է ձեր օրվա ռիթմը եւ բարձր տրամադրություն է փոխանցում ձեզ ամբողջ օրվա համար։ Առավոտյան սեքսը սթրեսից ազատվելու հիանալի միջոց է։ Ըստ Ցինցինատ համալսարանի ուսումնասիրությունների՝ առավոտյան սեքսի ազդեցությունը կարող է տեւել մոտ յոթ օր։ Այսինքն՝ երկուշաբթի առավոտյան սեքսը դրական էներգիա կփոխանցի ձեզ ամբողջ շաբաթվա ընթացքում։
Կարող եք առավոտյան մարզանք չանել
Սեքսը մարզանքին փոխարինող հիանալի միջոց է։ Մասնագետները պնդում են, որ սեքսի ժամանակ մարդը այրում է այնքան կալորիա, որքան 60 րոպե վազելու դեպքում։ Մեկ ժամ անց կինը եւ տղամարդը այրում են 180 եւ 240 կալորիա համապատասխանաբար։
Ո՞վ չի ցանկանում օրը օրգազմով սկսել
Այո, տոն դարձեք ձեր օրը։
Այն ավելի ինտիմ է
Զուգընկերներից շատերը չգիտեն, թե ինչ տեսք ունի իրենց ընտրյալը առավոտյան։ Ուստի, առավոտյան սեքսով զբաղվում են այն մարդու հետ, ով իր ուրույն տեղն ունի դիմացինի կյանքում եւ լիովին վստահում է նրան։ Հենց սա էլ առավոտյան սեքսն ավելի ինտիմ է դարձնում. չէ որ առավոտյան զուգընկերները միմյանց առանց հագուստի եւ դիմահարդարման են տեսնում։
Սա ապացուցում է, որ նա ձեզ գիտակցաբար է ընտրել
Հաճախ զույգերը սեքսով զբաղվում են ալկոհոլի ազդեցության տակ, հիասթափված կամ բարկացած վիճակում։ Իսկ առավոտյան սեքսը սթափ ուղեղով կատարված ընտրություն է։
Առավոտյան սեքսը կարող է փոխարինել սուրճին
Առավոտյան սեքսն օրվա առաջին գործողությունն է եւ այն կարող է փոխարինել սուրճ ըմպելուն, քանի որ այն նույնպես օգնում է արթնանալ եւ ակտիվ ու աշխույժ զգալ օրվա ընթացքում։ Ուստի, մոռացեք զարթուցիչի եւ սուրճի մասին։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:36, 25 մայիսի
Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացավ Կաննի կինոփառատոնի մրցանակին20:27, 25 մայիսի
Stand Up Level Up–ը նոր ձեւաչափ է հայկական հումորի դաշտում․ Stand Up–ի պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները19:42, 25 մայիսի
Wine Story. Գինու և կինոյի երեկո. ֆիլմի ժանրին համապատասխան խմիչքի ընտրություն14:45, 25 մայիսի
Սիրուշոն Մոսկվայում է․ երգչուհին Ռուսաստանում հանդես կգա համերգներով14:05, 25 մայիսի
Վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանը համերգով կվերադառնա Երեւան13:17, 25 մայիսի
Բրյունետի համարձակ ու ոճային կերպարները՝ Superstar Illness նոր տեսահոլովակում12:14, 25 մայիսի
Լեդի Գագան հայտնվել է մեքենայի դետալով պատրաստված հանդերձանքով11:31, 25 մայիսի
«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)10:52, 25 մայիսի
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջո Մանգանիելոն Հայաստանում է10:30, 25 մայիսի
Էլիզաբեթ Հերլին Christian Dior-ի ներքնազգեստով ցուցադրել է իր՝ տարիքին հակասող կազմվածքը09:00, 25 մայիսի
ՄԱՅԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 24 մայիսի
Քելլի Ռոուլենդը հիացրել է ոսկյա կրծկալով նոր լուսանկարներով