Շատ կանայք փորձում են թաքցնել իրենց որովայնը, քանի որ այսօր նորաձեւ է ունենալ որովայնի մարզված մկաններ։ Սակայն կանայք շատ քիչ են տեղեկացված իրենց մարմնի հենց այդ հատվածի կարեւորության մասին։ Մեզանից յուրաքանչյուրի կյանքը հենց այնտեղ է սկսվել եւ որովայնը ոչ թե ուղղակի մարմնի մի մաս է, այլ ուժ, հզորություն, էներգիա պարունակող, կյանք պարգեւող մի հատված։
Եթե կնոջ որովայնի էներգիան բավարար է եւ ճիշտ է հոսում, ուրեմն կինը՝
Կանացի, նուրբ եւ ճկուն է
Սեքսուալ եւ գրավիչ է
Հեշտությամբ է երեխա լույս աշխարհ բերում
Ինքնավստահ ու հանգիստ է
Կյանքով լի է
Նա հաճույք է ստանում ոչ միայն սեռական հարաբերություններից, այլեւ մարդկանց հետ շփվելիս
Նա զգում է իր եւ բնության կապը եւ դրանից ուժ ստանում։
Սակայն կանանց 80%-ի մոտ որովայնի այս հատվածը արգելափակված է, քանի որ մեզ մանկուց սովորեցնում են, որ գեղեցիկ կեցվածք ստանալու համար մշտապես պետք է փորը ներս քաշել, ինչը՝
Արգելափակում է էներգիայի հոսքը
Թույլ չի տալիս լիցքաթափվել
Ազդում է շնչառության վրա
Կանացի հիվանդությունների առաջացման պատճառ է դառնում
Դժվար դաշտանային շրջան
Մշտական վախ ու տագնապ
Ոչ լիարժեք հաճույք
Ոչ մի կապ բնության հետ
Ճկունության բացակայություն
Մի խոսքով, կարելի է ասել՝ լարված որովայն, լարված կյանք։
Իսկ որո՞նք են արգելափակման պատճառները
Գլխավոր պատճառը՝ պտղի եւ մոր հարաբերություններն են։ Եթե մայրը հղիության ընթացքում սթրես է ապրել, պատրաստ չի եղել երեխա ունենալ, ուրեմն երեխան ի վիճակի չի լինի լիարժեք ուրախանալ, հաճույք ստանալ, քանի որ նրա կյանքի գլխավոր էակը թույլ չի տվել նրան։ Հենց մորից է երեխան ժառանգում իր վախերն ու բարդույթները եւ հենց այդ պատճառով էլ նրա մոտ առաջանում է այս արգելափակումը։
Հետեւաբար, պետք է աշխատել ներաշխարհի վրա, փորձել ավելի հանգիստ անցկացնել կյանքը, լսել լավ երաժշտություն, պատկերացնել, թե ինչպես է ձեր մայրը սպասել ձեզ։ Եթե ցանկանում եք արտասվել, արտասվեք, որպեսզի ազատվեք ձեր մեջ կուտակված հույզերից ու վախերից։
Արգելափակումը կարող է նաեւ առաջանալ սեռական տրավմատիկ փորձի պատճառով, որի հետեւանքով կինն այլեւս չի ցանկանում սեքսով զբաղվել կամ երազում է, թե երբ է այն ավարտվելու։ Այս դեպքում արգելափակումից ազատվելու համար կինը պետք է պառկի, թուլանա, իսկ տղամարդը պետք է ժամացույցի սլաքի ուղղությամբ նայի նրա որովայնին, այնուհետեւ մերսի տվյալ հատվածը։ Դրանից հետո զույգը կարող է լիարժեք հաճույք ստանալ սեռական հարաբերություններից։ Մերսման միջոցով կինն ազատվում է իր որովայնի շրջանում կուտակված բացասական էներգիայից ու վախերից։
Որովայնի արգելափակում կարող է առաջանալ նաեւ վախի, սթրեսի եւ հոգեբանական ծանր վիճակի հետեւանքով (հարազատ մարդու կորուստ, վիճաբանություններ ընտանիքի անդամների հետ, մեծ հիասթափություն, կյանքին սպառնացող վտանգ, զայրույթ եւ այլն)։
Կինն իր որովայնի էներգիայի հոսքը չխաթարելու համար պետք է այն թույլ թողնի, որպեսզի էներգիան բարձրանա ամբողջ մարմնով մեկ՝ սնուցելով բոլոր էներգետիկ կենտրոնները։ Բացի այդ, կինը պետք է խորը շնչի, ինչը հնարավոր է միայն այն պարագայում, եթե որովայնը հանգիստ վիճակում է։ Խորը շունչը կարգավորում է նրա մտքերն ու էներգիայի հոսքը ամբողջ մարմնով։
Որովայնի արգելափակումից խուսափելու համար չպետք է ձգել ու ներս քաշել փորը, քանի որ այդպես դուք խոչընդոտում եք էներգիայի հոսքը։ Չի կարելի հագնել զգեստներ, որոնք ցուցադրում են աճուկի հատվածը, որտեղ կուտակվում է սեռական էներգիան, կամ կիպ հագուստներ, որոնք լարվածություն են առաջացնում մարմնի այս մասում։
Աղբյուրը՝ Clubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի