Սեքսի եւ սիրո միջեւ կան որոշակի տարբերությունները։ Երբ կինը եւ տղամարդը սիրում են միմյանց, նրանց սերն ու զգացմունքները երջանկություն են պարգեւում եւ միշտ չէ, որ ամեն ինչ ավարտվում է սեքսով։ Լինում են նաեւ դեպքեր, որ մարդիկ սիրով են զբաղվում առանց սիրելու եւ զգացմունքներ տածելու։ Հետեւաբար կարելի է խոսել այն վեց հատկությունների մասին, որոնցով սերը տարբերվում է սեքսից։
Ճանաչում
Առաջին անգամ երբ կինը եւ տղամարդը հանդիպում են միմյանց, նրանք, հնարավոր է, այնքան էլ լավ չզգա իրենց։ Չէ՞ որ զույգերին ժամանակ է հարկավոր միմյանց ճանաչելու համար։ Իսկ սեքսով զբաղվելու համար պարտադիր չէ սիրել կամ զգացմունքներ ունենալ դիմացինի հանդեպ։ Ֆիզիկական կապը հատուկ զգացողություններ չի պահանջում։
Պարտավորություններ
Կարծիք կա, որ կարելի է սեքսով զբաղվել առանց պարտավորությունների եւ հարաբերությունների հետագա ընթացքի։ Սակայն եթե կինը եւ տղամարդը սեռական հարաբերություններ են ունենում սիրելով, ապա այն պարզապես ֆիզիկական ակտ չէ, այլ սիրո արտահայտման հիանալի միջոց։
Սկիզբ
Ամեն սկսվում է ոչ թե ննջասենյակում, այ սիրախաղից, երբ կինը եւ տղամարդը հանդիպում են միմյանց եւ նրանց միջեւ զգացմունք ու սեռական ցանկություն է առաջանում։ Սեքսը միայն սեռական ակտը չէ, այն նաեւ իր մեծ ներառում է հարաբերությունների «նախաբանը», երբ զուգընկերները վայելում են միմյանց հետ անցկացրած ամեն մի րոպեն։ Սակայն եթե զուգընկերներին միայն սեքսն է կապում, նրանք չեն ցանկանում գրավել դիմացինին, անել հնարավոր ամեն ինչ նրան գոհացնելու եւ երջանկություն պարգեւելու համար։
Օրգազմ
Երբեմն օրգազմը համեմատում են սիրո հետ։ Բայց օրգազմը գոռալու եւ ճչալու ցանկություն է առաջացնում, եւ այս զգացողությունը ոչ մի կապ չունի սիրո ու դրա եթերային զգացողությունների հետ։ Օրգազմը սեքսի բաղկացուցիչ մասն է, սակայն եթե կնոջ եւ տղամարդու միջեւ մեծ սեր է, ապա դրա կիրքը եւ հաճույքն այլ է՝ ավելի խորը ե կատարյալ։
Ազատագրում
Սեքսը միայն ռոմանտիկան չէ։ Երբեմն մարդիկ սեքսով են զբաղվում կուտակված զգացմունքներից, կարոտից կամ ծանր աշխատանքային օրվանից հետո առաջացած լարվածությունից ազատվելու համար։ Այս պարագայում սերը զգացմունքներն են, իսկ սեքսը՝ գործողությունները։ Հաճախ մարդիկ սեքսով են զբաղվում նաեւ իրենց եսասիրական պահանջները բավարարելու համար։ Նման դեպքերում սիրո մասին խոսք անգամ չի կարող լինել։
Ինքնազոհություն
Սերը ստիպում է սիրահարներին եւ ֆիզիկական, եւ զգայական հաճույք պատճառել իրենց սիրելիին։ Սիրահարված մարդկանց հոգին, ասես, սնունդ ստանա իր սիրած անձնավորությունից, այդ պատճառով նրանք ավելի զգայուն ու մեղմ են իրենց ընտրյալի հանդեպ։ Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի հաճույք պարգեւեն նրան։ Այս ամենի հետ համեմատած՝ սեքսը կատարվում է արագ եւ ունի մեկ նպատակ՝ բավարարել ներքեւում առաջացած պահանջը։
Աղբյուրը՝ sexart.me
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:24, 26 մայիսի
Քիմ Քարդաշյանի 10-ամյա դուստրը՝ Նորթը, բուռն ծափահարությունների է արժանացել «Առյուծ արքա» ֆիլմի «Just Can't Wait to Be King» երգի կատարումից հետո09:00, 26 մայիսի
ՄԱՅԻՍԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:36, 25 մայիսի
Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացավ Կաննի կինոփառատոնի մրցանակին20:27, 25 մայիսի
Stand Up Level Up–ը նոր ձեւաչափ է հայկական հումորի դաշտում․ Stand Up–ի պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները19:42, 25 մայիսի
Wine Story. Գինու և կինոյի երեկո. ֆիլմի ժանրին համապատասխան խմիչքի ընտրություն14:45, 25 մայիսի
Սիրուշոն Մոսկվայում է․ երգչուհին Ռուսաստանում հանդես կգա համերգներով14:05, 25 մայիսի
Վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանը համերգով կվերադառնա Երեւան13:17, 25 մայիսի
Բրյունետի համարձակ ու ոճային կերպարները՝ Superstar Illness նոր տեսահոլովակում12:14, 25 մայիսի
Լեդի Գագան հայտնվել է մեքենայի դետալով պատրաստված հանդերձանքով11:31, 25 մայիսի
«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)10:52, 25 մայիսի
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջո Մանգանիելոն Հայաստանում է10:30, 25 մայիսի
Էլիզաբեթ Հերլին Christian Dior-ի ներքնազգեստով ցուցադրել է իր՝ տարիքին հակասող կազմվածքը