Այսօր շոկոլադից պատրաստված կոսմետիկան բավականին լայն տարածում է գտել։ Շոկոլադն օգտագործում են ոչ միայն գեղեցկության սրահներում առաջարկվող պրոցեդուրաների ընթացքում, այլեւ տնային պայմաններում պատրաստվող միջոցների (շոկոլադե դիմակներ, սկրաբեր, վաննաներ) մեջ։
Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շուրթերի համար նախատեսված շոկոլադե բալզամի պատրաստման եղանակը։
Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ 5գր․ բնական մեղրամոմ, 5մլ․ ցորենի սերմի յուղ, 5մլ․ ժոժոպայի յուղ, 2գր․ կոկոսի չզտված յուղ, 3գր․ քերած կակաո, մի քանի կաթիլ կակաոյի էքստրակտ, շագանակագույն գունանյութ եւ շոկոլադե բուրավետիչ (արոմատիզատոր)։
Քերած կակաոն, մեղրամոմը եւ յուղերը պետք է լցնել տարայի մեջ եւ տաքացնել եռացող ջրի վրա։Այնուհետեւ հարկավոր է ավելացնել գունայութն ու բուրավետիչը։ Լավ խառնելուց հետո անհրաժեշտ է փոքր-ինչ սպասել եւ ստացված զանգվածը լցնել ապակե չորս փոքրիկ տարաների մեջ եւ խցանով փակել․ ի դեպ, տարաները պետք է մաքուր ու չոր լինեն։
Երբ բալզամը կսառչի, այն արդեն կարելի է օգտագործել։
Աղբյուրը՝ Otvetin
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը