Երգչուհի Սոնա Շահգելդյանն ամուսնացել է, բայց առանց հարսանիքի. այս մասին երգչուհին ասաց NEWS.am STYLE-ի հետ զրույցում` նշելով, որ պարզապես չեն ցանկացել հարսանիք անել:
«Միայն կարող եմ ասել, որ շատ երջանիկ եմ եւ ուրախ»,-նշեց նա: Սոնան ասաց, որ ամուսնացել է իր ծննդյան օրը` փետրվարի 14-ին: Մեր հարցին, թե ինչու է թաքցրել այդ փաստը, երգչուհին պատասխանեց. «Չեմ թաքցրել, ուղղակի չեմ ուզել ասել»:
Սոնա Շահգելդյանը դեռ չի պատրաստվում հրապարակել իր եւ ամուսնու լուսանկարները: Ասում է` «Նախանձ ու չար մարդկանցից ուզում ենք հեռու մնալ»:
Երգչուհու խոսքով` իր ընտրյալը գործարար է: Երկուսն էլ աշխատում են, զբաղված են, այդ պատճառով չեն շտապում մեղրամսի մեկնել: Սոնայի խոսքով` այժմ իրենք առանձին են ապրում: Մեր հարցին` պլանավորում են, արդյոք, երեխա ունենալ, Սոնան ասաց, որ այո.
«Առաջ Աստված, ընտանիք շատ եմ սիրում: Աստված ինչ կամենա, այն էլ կունենանք»:
Զրուցեց` Շ. Շուշան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հաղթանակը, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
