Ամերիկյան հոգեբան Արթուր Արոնը ուսումնասիրել է սեր երեւույթը եւ եկել այն եզրակացության, որ իրականում սիրահարվելը շատ հեշտ է, ավելի դժվար է պահպանել այդ զգացողությունը եւ ծնկի չիջնել տարբեր դժվարությունների առջեւ։ Իսկ ինչպես կարելի է պահպանել սերը։
Նոր հետաքրքրություններ եւ անհատական զարգացում
Մարդը միշտ փորձում է զարգանալ, ձեռք բերի նոր գիտելիքներ, հմտություններ, հետաքրքրություններ, փորձ։ Այս ամենը ակտիվորեն կատարվում է, երբ նա սիրահարվում է։ Այս շրջանում նա հանդիպում է նոր մարդկանց, նոր ընկերներ գտնում, նոր զգացողություններ ապրում։ Սա բնական գործընթաց է, որը բնորոշ է բոլոր զույգերին։ Իսկ բաժանման դեպքում տեղի է ունենում հետընթաց, քանի մարդիկ կորցնում են իրենց ձեռք բերած ամեն ինչ։
Հարաբերությունները պահպանելու համար պետք է մշտապես նոր երեւույթներ փնտրել կամ ստեղծել։ Սկզբնական շրջանում (6 ամսից մինչեւ 1 տարի) կարելի է կիսվել գաղտնիքներով, պատմել հետաքրքրությունների ու երազանքների մասին։ Սակայն դրանից հետո զարգացումը կանգ է առնում։ Այնուհետեւ կարելի է երեխա ունենալ, քանի որ երեխայի մեծանալուն զուգընթաց, նոր աշխարհ է բացվում նրա ծնողների համար, կամ փորձել գտնել նոր հետաքրքրություններ, որոնք հաճելի կլինեն զուգընկերների համար։ Այս փաստը Արոնը ապացուցել է իր փորձով, որին մասնակցել են 53 ամուսնացած զույգ։ Վերջիններիս բաժանել են երեք խմբի։ Առաջին խումբը գնացել է ակտիվ հանգստի՝ արշավներ, պարեր, համերգներ, եւ այլն։ Երկրորդ խումբը զբաղվել է իրենց համար «հաճելի եւ հանգիստ» գործողություններով, իսկ երրորդ խումբը ոչինչ չի արել։ Արդյունքում իրենց հանգստից եւ ամուսնությունից բավարարված են եղել առաջին խմբի զույգերը։
Ի դեպ, ըստ հոգեբան Արոնի՝ մշտապես միասին ժամանակ անցկացնելը նույնպես կատարյալ հիմարություն է։ Պետք է ունենալ անձնական կյանք, որը կհետաքրքրի զուգընկերոջը, եւ դուք կլինեք նրա ուշադրության կենտրոնում։
Աղբյուրը՝ pics.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով