Երկու տարի առաջ Վաղարշյան փողոցի սկզբնամասը (Ամերիկյան համալսարանի մոտ) քարասալարկ էր։ Բնականաբար, վարորդները ճանապարհի այդ հատվածով երթեւեկելիս դժգոհում էին, քանի որ ստիպված էին ավելի դանդաղ վարել՝ մտածելով մեքենայի ամորտիզատորների մասին։ Բայց ընտրություններից մեկի ժամանակ, չեմ հիշում եւ էական էլ չէ թե որ, ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով ճանապարհի այդ հատվածը ասֆալտապատվեց՝ ցույց տալու, որ ընտրություններից առաջ իշխանությունները ուշադիր եւ ականջալուր են բնակիչների խնդիրների նկատմամբ։ Սակայն փողոցի այդ մասը ասֆալտապատելուց առաջ ոչ մեկը, չգիտես ինչու, չէր մտածել ուղեղը աշխատացնելու մասին։
Խնդիրն այն է, որ Հայաստանում վարորդները ոչ ադեկվատ են եւ նրանց համար ասֆալտապատ փողոցը նշանակում է մեքենան բարձր արագությամբ եւ առանց արգելակելու վարելու տեղ։ Փաստորեն, ջրից դուրս են գալիս՝ ջրհեղեղն ընկնում։ Խենթացած տաքսիստները, թանկարժեք մեքենաներով «պապայի բալաները» գրեթե 90կմ/ժ արագությամբ անցնում են այս փոքրիկ եւ բնակելի շենքերով շրջապատված փողոցով։
Մեկ տարի առաջ նորոգվեց Ամերիկյան համալսարանի հարակից այգին, որտեղ բնակիչները՝ հատկապես մայրիկներն իրենց երեխաների հետ, գալիս ու ժամանակ են անցկացնում, քանի որ փոքրիկ խաղահրապարակ եւ գեղեցիկ նստարաններ կան։
Բայց կա մի մեծ խնդիր։ Այգին Վաղարշյան փողոցի շրջադարձի մոտ է եւ հենց այդ շրջադարձի հատվածում վարորդները խելագարի պես են վարում։ Արագության սահմանափակման ոչ մի նշան կամ «պառկած ոստիկան» չկա։
Փողոցի այս մասում անգամ մայթ չկա, որպեսզի այգի գնացող մարդիկ այդտեղով անցնեն։ Եվ ինչպես միշտ, հետիոտնը մնում է բախտի քմահաճույքին։ Ստեղծված դրությունը հիշեցնում է մի իրավիճակ, երբ կա երկու քարափ, որոնցից մեկում գեղեցիկ տուն է կառուցված, մյուսում՝ հիանալի այգի, բայց կամուրջ չկա, որ հասնես այնտեղ։
Նշեմ, որ հոդվածը չեմ գրել, որպեսզի հերթական արագաչափը տեղադրվի այս փողոցում, քանի որ դրանցից ոչ մի օգուտ չկա՝ բացառությամբ մի քանիսի համար, ում գրպանները հարստանում են։ Բայց հարգելի պատկան մարմիններ (քաղաքապետարան կամ ոստիկանություն, ովքեր պատասխանատու են այս վիճակի համար) արթնացեք եւ գոնե մի քանի «պառկած ոստիկան», արագությունը սահմանափակող նշան տեղադրեք, որպեսզի հետիոտնը վախը սրտում չանցնի այդ հատվածով։ Պարտադիր պետք է մարդիկ վրաերթի՞ ենթարկվեն, Շամշյանը գա ու նկարահանի՞ ամեն ինչ, որ ինչ-որ մեկը շարժի իր հետույքն ու գործի անցնի...
Հրայր Գրիգորյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը