Հայտնի մոդել Նատալյա Վոդյանովայի՝ աուտիզմով հիվանդ քրոջը՝ Օքսանային, դուրս են հանել Նիժնի Նովգորոդի սրճարաններից մեկից։ Հյուրերը դուր չեն եկել սրճարանի աշխատակիցներին, եւ վերջիններս փորձել են դուրս հրավիրել նրանց՝ հայտարարելով, որ աղջիկը վախեցնում է իրենց պոտենցյալ հաճախորդներին։ Բնականաբար, մայրը սկսել է պաշտպանել դստերը՝ նշելով, որ նա նույնպես իրավունք ունի նստել սրճարանում։ Ավելին, այդ պահին սրճարանում եղած այցելուներից մեկը նույնպես պաշտպանել է Օքսանային։ Աշխատակիցները ոստիկանություն են կանչել։ Արդյունքում մայր եւ դուստր հայտնվել են ոստիկանական բաժանմունքում, որտեղ Լարիսա Վիկտորովնան ցուցմունք է գրել կատարվածի մասին։
Նատալյա Վոդյանովան Facebook-ում գրառում է կատարել այս միջադեպի մասին եւ հետաքրքրվել, թե ինչու ոստիկանությունը չի աջակցել իր հարազատներին.
«Ես շատ վիրավորված եմ։ Բաժանմունք պետք է տանեին սրճարանի տիրոջն ու աշխատակիցներին՝ այցելուներին անարգելու, վիրավորելու եւ խտրականություն դնելու համար, բայց չգիտես ինչու՝ մայրիկին են տարել։ Ինչու՞ պետք է նա իր ամբողջ օրը ոստիկանությունում անցկացներ, իսկ մեղավորները շարունակեին օրը՝ ասես ոչինչ էլ չի եղել։ Ես դիմում եմ մեզանից ամեն մեկին՝ եկեք օգնենք հատուկ կարիքներ ունեցող մարդկանց եւ նրանց ընտանիքներին, որպեսզի նրանք երջանիկ լինեն։ Եկեք օգնենք մասնագետներին, ովքեր ամեն օր աշխատում են նրանց հետ։ Եկեք անենք այնպես, որ նրանց աշխատանքը դպրոցի պատերից դուրս չավարտվի, որովհետեւ մենք պետք է շարունակենք այդ գործը»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
