Սարսափելի միջադեպ Ռուսաստանում։ Ռուս հայտնի մոդել Նատալյա Վոդյանովայի՝ աուտիզմով հիվանդ քրոջը՝ Օքսանային, դուրս են հանել Նիժնի Նովգորոդի սրճարաններից մեկից։
Dni-ի փոխանցմամբ՝ Օքսանան զբոսնելուց հետո նստել է սրճարանի բացօթյա հատվածում։ Նախկինում նա հաճախ է եկել այնտեղ, նայել իր շուրջը, ժպտացել մյուս այցելուներին։ Մայրը նրա համար թեյ է գնել, եւ աղջիկը դանդաղ ըմպել է այն։ Սակայն սրճարանի աշխատակիցներին հյուրերը դուր չեն եկել, եւ նրանք փորձել են դուրս հրավիրել նրանց՝ հայտարարելով, որ աղջիկը վախեցնում է իրենց պոտենցյալ հաճախորդներին։
Բնականաբար, մայրը սկսել է պաշտպանել դստերը՝ նշելով, որ նա նույնպես իրավունք ունի նստել սրճարանում։ Սրճարանի անվտանգության աշխատակիցները սպառնացել են, որ նրանց կփակեն նկուղում, իսկ հետո կտանեն «հոգեբուժարան»։ Քանի որ Օքսանան (ինչպես նաեւ աուտիզմով հիվանդներից շատերը) չի սիրում եւ չի հանդուրժում աղմուկը, նյարդայնացել եւ սկսել է լաց լինել։ Սրճարանի աշխատակիցները ոստիկանություն են կանչել։ Արդյունքում մայր եւ դուստր հայտնվել են ոստիկանական բաժանմունքում, որտեղ Լարիսա Վիկտորովնան ցուցմունք է գրել կատարվածի մասին։
Ավելի ուշ Վոդյանովայի մայրը մեկնաբանել է կատարվածը. «Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու է մեր հասարակությունն այդպես վերաբերում հատուկ կարիքներ ունեցող մարդկանց։ Իմ Օքսանան ոչ մեկին ոչինչ չէր արել։ Աղջկաս միակ «մեղավորությունը» այն է, որ նա բոլորի նման չէ։ Ես տեսել եմ, թե ինչպես են նման մարդկանց վերաբերում Եվրոպայում, իսկ մեզ մոտ մարդկանց մոտեցումն ուղղակի անտանելի է։ Եթե իմ աղջիկն աուտիզմով է ծնվել, ուրեմն մյուսները պետք է այդքան դաժան լինեն նրա նկատմամբ։ Օքսանայի հիվանդությունը միայն մեր ընտանիքի խնդիրն է, եւ ես երբեք ոչ մեկից օգնություն չեմ խնդրել։ Եվ ես ոչ մեկին թույլ չեմ տա վիրավորել իմ դստերը, որին կյանքն արդեն վիրավորել է»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը13:22, 9 սեպտեմբերի
«Ոչ մի համբույր». Բիլլի Բոլդուինը խոստացել է այլևս երբեք չաշխատել Շերոն Սթոունի հետ12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը12:17, 9 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջի շքեղ 10.5 միլիոն դոլարանոց առանձնատունը գրեթե փլուզվել էր հսկայական փոսի պատճառով11:51, 9 սեպտեմբերի
Թրամփի շքեղ նվերները երիտասարդ օգնականներին. յուրաքանչյուրը ստացել է 45,000 դոլար11:36, 9 սեպտեմբերի
Իլոն Մասկը երեխաներ էր ուզում «քաղաքացիական պատերազմից առաջ», իսկ լռության համար առաջարկում էր 40 մլն դոլար. նախկին ընկերուհու ցնցող խոստովանությունները11:18, 9 սեպտեմբերի
«ֆուլ Հաուս» ֆիլմը կունենա 2-րդ մաս10:43, 9 սեպտեմբերի
Խորը կտրվածքներ, թափանցիկ զգեստներ և մինիմալիստական գործվածք. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է բաց զգեստների արխիվը10:20, 9 սեպտեմբերի
Զվարճալի իրավիճակներ, քաղաքական հումոր ու «Մուշեղի մահը»․ «Ֆուլ Հաուսը» վերադարձավ ներկայացման տեսքով (VIDEO)09:00, 9 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 8 սեպտեմբերի
Մեկ ամբողջ տարի շքեղ նավի վրա. 56,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կռուիզը, որը կընդգրկի ամբողջ աշխարհը՝ Ալյասկայից մինչև Զանզիբար