Տեսանյութերի ամենամեծ ցանցում` YouTube-ում, հայկական բովանդակությամբ հոլովակները գնալով ավելանում են: Սրանց թվին են դասվում նաեւ երաժշտական տեսահոլովակները, որոնք բավականին շատ դիտումներ են ունենում: Եվ եթե նախկինում ռեկորդ էին համարվում հայ արտիստի հոլովակի` 1 միլիոնից ավելի դիտումները, ապա այսօր այդ թիվն անցնում է 7 միլիոնը:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է YouTube-ի հայ ռեկորդակիրներին, որոնց մեջ առաջատար են Վաչե Ամարյանը, Լիլիթ Հովհաննիսյանը եւ Արմենչիկը: Վերջինս առայժմ միակ հայ արտիստն է, ում տեսահոլովակի դիտումների թիվը գրեթե 10 միլիոն է:
Իսկ Լիլիթ Հովհաննիսյանի երկու զուգերգերի տեսահոլովակները հատել են 7 միլիոն դիտումների սահմանը:
Խոսքը նրա եւ Վաչե Ամարյանի` «Ինձ չսպանես» եւ Նանուլի հետ համատեղ երգի տեսահոլովակի մասին է:
Լիլիթի եւս մեկ տեսահոլովակ` «Դե, էլ մի»-ն, գրեթե 6 միլիոն դիտում ունի:
Դիտումների քանակով Լիլիթ Հովհաննիսյանի եւ Արմենչիկի հետ առայժմ կարող է «մրցել» հայկական միայն մեկ տեսահոլովակ, որը, սակայն, անգլալեզու է: Խոսքը Արամ Mp3-ի եվրատեսիլյան երգի մասին, որի հոլովակը նույնպես հատել է 7 միլիոն դիտումների սահմանը:
Վաչե Ամարյանի «Բալա»-ն թեեւ մի փոքր հետ է մնում վերը նշված հոլովակներից իր դիտումների քանակով, այնուամենայնիվ, 5 միլիոնից ավելի դիտումը նույնպես պակաս ռեկորդային չէ հայկական տեսահոլովակների համար:
Արմենչիկի եւս մեկ տեսահոլովակ` նկարահանված Հարութ Փամբուկչյանի հետ համատեղ զուգերգի հիման վրա, 3 միլիոնից ավելի դիտում ունի:
Հարութ Փամբուկչյանի մասնակցությամբ եւս մեկ տեսահոլովակ մոտ է 3 միլիոն դիտում գրանցելուն: Խոսքը Սիրուշոյի հետ` «Տարիներ» զուգերգի հոլովակի մասին է:
Պատրաստեց` Շ. Շուշան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հաղթանակը, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
