«Fly Project» ռումինական հանրաճանաչ երաժշտական խումբն այսօր՝ օգոստոսի 26-ին, ժամանել է Հայաստան: Լատինո ոճի փոփ խմբին օդանավակայանում դիմավորեցին տասնյակ երկրպագուներ: Նշենք, որ խմբի անդամներն առաջին անգամ են Հայաստանում: Համաշխարհային «Most Wanted Tour» խորագիրը կրող հյուրախաղերի շրջանակներում օգոստոսի 28-ին նրանք ելույթ կունենան Երեւանի ժամանցային վայրերից մեկում:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Թուդոր Յոնեսկուին նշեց, որ ներկաներին սպասվելու է աներեւակայելի երեկո:
Նշենք, որ այցի շրջանակներում նախատեսված է՝ «Fly Project» խմբի անդամներն օգոստոսի 27-ին այցելեն Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Գառնիի հեթանոսական տաճար եւ Գեղարդի վանք:
«Ցավոք, շատ բան չգիտեմ Հայաստանի մասին: Մենք այստեղ կմնանք մի քանի օր: Հուսով եմ, որ կհասցնենք այս ընթացքում այցելել տարբեր վայրեր: Բայց այս պահին հստակ չեմ կարող ասել, որտեղ ենք գնալու»,-ասաց Թուդոր Յունեսկուին:
Բացի այս, խմբի անդամներն օգոստոսի 27-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում հանդիպում կունենան իրենց երկրպագուների հետ: Երկրպագուների համար հնարավորություն կընձեռվի գնված տոմսերի վիճակահանությամբ սիրված աստղերի հետ սելֆի անել եւ ստորագրություն ստանալ:
Նշենք, որ «Fly Project»-ը ռումինական պարային եւ լատինո ոճի փոփ խումբ է, որը ստեղծվել է Բուխարեստում՝ Թուդոր Յոնեսկուի եւ Դեն Դենեսի կողմից: 2011 թ-ին խումբն առաջադրվել է MTV Europe Music Award-ում՝ որպես լավագույն երաժշտական խումբ: Հիմնադրման պահից սկսած՝ 2005 թ-ից, խումբն ամբողջ աշխարհում հանդես է եկել ավելի քան 2000 համերգներով: Թողարկել են երգերի 2 հավաքածու՝ 2005 թ-ին՝ “Fly Project” , իսկ 2007 թ-ին՝ “K-Tinne” խորագրերով:
Լրագրող՝ Մելինե Տոնոյան
Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն13:49, 24 հոկտեմբերի
Ինչու՞ Թոմ Քրուզը հարվածեց Ջեք Նիկոլսոնին