«Բարի մամա» կամավորների խումբն ու դերասանուհի Շուշաննա Թովմասյանը օգոստոսի 31-ին այցելել են Երեւանի «Մարի Իզմիրլյան» մանկատուն: Նրանք գրենական պիտույքներ են նվիրել մանկատան սաներին:
«Այսօր հարյուրավոր փոքրիկներ կան, որոնք ապրում են մանկատանը կամ ունեն առողջական խնդիրներ: Եվ նրանք չեն կարողանա գնալ դպրոց եւ ապրել այն զգացողությունները, որոնք զգում է յուրաքանչյուր փոքրիկ: Մենք պետք է միշտ նրանց կողքին լինենք եւ մեր սերն ու քնքշանքը տանք այս երեխաներին, քանի որ նրանք դրա կարիքը շատ ունեն: Նախաձեռնբությունը «Բարի մամա»-ին է: Մեզ են միացել դերասանուհի Շուշաննա Թովմասյանը եւ Դալիթա Ավանեսյանը: Ցավոք, այսօր Դալիթան չկարողացավ գալ մեզ հետ»,- ասաց «Բարի մամա» հասարակական կազմակերպության տնօրեն Մարինա Ադուլյանը:
Փոքրիկները խինդ ու ծիծաղով դիմավորեցին դերասանուհուն եւ «Բարի մամա»-ի անդամներին: Բարեգործական նախաձեռնության մեջ իրենց ներդրումն են ունեցել նաեւ անհատ մարդիկ եւ կազմակերպություններ:
«Ցավալի է, որ հայտնիներից շատ քչերն են մասնակցում մեր բարեգործական ծրագրերին: Եղել է, որ առաջարկել ենք միանալ մեզ, բայց մերժել են»,- նշեց Մարինան:
Դերասանուհի Շուշաննա Թովմասյանին մենք հաճախ կարող ենք տեսնել բարեգործական ակցիաններին:
«Սիրով եմ մասնակցում նմանատիպ ծրագրերին, քանի որ շատ երեխաներ կան, որոնք մեր կարիքն ունեն: Եթե յուրաքանչյուրս մեր փոքրիկ ներդրումն էլ անգամ ունենանք, ապա կարող ենք շատ բան փոխել: Հատկապես կարեւոր է հայտնիների ուշադրությունը, քանի որ երեխաներն ունեն սիրելի դերասաններ, երգիչ-երգչուհիններ, որոնց կցանկանային տեսնել»,- ասաց Շուշաննան:
Մելինե Տոնոյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն13:49, 24 հոկտեմբերի
Ինչու՞ Թոմ Քրուզը հարվածեց Ջեք Նիկոլսոնին13:15, 24 հոկտեմբերի
«Ես գիտեմ, թե որտեղ ես դու». Ջոն Բայդենի որդուն կասկածում են մարմնավաճառուհուն սպառնալու մեջ