Սեքսի շնորհիվ կկարողանաք բարելավել ձեր ֆիզիկական եւ հուզական, հոգեբանական եւ հոգեւոր վիճակը:
Մեզանից յուրաքանչյուրն ավելի շատ սեքսի կարիք ունի: Իդեալական սեքսի:
Սեռական էներգիան մեզ համար իդեալական վառելիք է: Սեքսի շնորհիվ կկարողանաք բարելավել ձեր ֆիզիկական եւ հուզական, հոգեբանական եւ հոգեւոր վիճակը:
Եթե դուք էլ ինձ նման եք, ուրեմն ուտում եք ասայի եւ այլ հատապտուղներ, յոգայով եւ մեդիտացիայով եք զբաղվում: Ու նաեւ կանոնավոր կերպով սեռական հարաբերություններ եք ունենում առողջությունը պահպանելու համար:
Ֆիզիկական տեսանկյունից, կանոնավոր կերպով սեռական հարաբերություններ ունեցող մարդկանց մարմնում անհրաժեշտ քանակությամբ հորմոններ եւ նյարդափոխանցիչներ են արտադրվում: Մեր ուղեղն արտադրում է քիմիական նյութեր, որոնք օգնում են մեզ ավելի լավ զգալ եւ ավելի հեշտորեն հաղթահարել կյանքի դժվարությունները:
Օրգազմը նպաստում է դոպամինի արտազատմանը, ինչից արյան մեջ բարձրանում է կոկայինի մակարդակը: Դա մեզ դեպի հաջողություն է մղում, մեծացնում է ուժի եւ ինքնավստահության զգացումները: Օրգազմի ընթացքում արյան մեջ բարձրանում է օկսիտոցինի մակարդակը, ինչը բարելավում է շփվողականությունը, ինչպես նաեւ ամրապնդում է զուգընկերոջ հանդեպ զգացմունքները եւ ուղի է բացում դեպի մարդկանց հետ ավելի խորը հարաբերություններ: Ի հավելումն վերը թվարկվածին, օկսիտոցինը նվազեցնում է կորտիզոլի՝ սթրեսի հիմնական հորմոնի մակարդակը:
Երբ դուք սեռականորեն ակտիվ եք, ձեր օրգանիզմը հսկայական քանակությամբ ֆերոմոններ է արտադրում, որոնք ձեզ ավելի գրավիչ են դարձնում հակառակ սեռի համար: Դա իմ ամենասիրելի օծանելիքն է:
Եթե պիտի անհրաժեշտաբար մաքրեք ձեր գիտակցությունը, կարող եք զբաղվել մեդիտացիայով կամ սեքսով: Կամ էլ՝ եւ մեկով, եւ մյուսով: Հետազոտությունները ցույց են տվել, որ օրգազմն ու մեդիտացիան միացնում եւ անջատում են ուղեղի միեւնույն հատվածները: Դուք աշխատանքի կվերադառնաք կենսական ուժերով եւ էներգիայով լեցուն: Սեքսը մեզ ոչ միայն ավելի գեղեցիկ, հանգիստ ու առույգ է դարձնում, այլեւ ինքդ քեզ եւ զուգընկերոջդ հետ նույն հաճախության վրա մնալու ամենակարեւոր աղբյուրներից մեկն է: Եվ երբ ձեր ինտիմ հարաբերությունները ներդաշնակ են, դա դրականորեն է ազդում նաեւ ձեր կյանքի այլ կողմերի վրա:
Ինչպես ամեն ինչում, սեքսում նույնպես լինում է «արագ սնունդ» եւ «սնունդ համադամասերների համար»: Սեքսը մեզ հարստացնում է էներգիայով, ինչը մեզ մերկացնում է հուզական եւ ֆիզիկական առումով:
Մեզ ընդամենը այնպիսի տեղ է պետք, որտեղ հնարավոր լինի թուլանալ, լինել այն, ինչ կանք եւ լիցքավորվել: Բայց ոչ բոլորը գիտեն, որ ինտիմ հարաբերությունները դրա ամենաարագ եւ լավագույն լուծումն են: Այդ ալքիմիայի առանցքային բաղադրիչն ազնվությունն է: Սեփական մտքերը, զգացմունքներն ու քմայքները բարձրաձայնելը սեռական մերձության պայմաններից մեկն է: Փոխանակ ամաչեք եւ վախենաք ձեր զգացմունքներն ի ցույց դնելուց, դրանց մասին պատմեք զուգընկերոջը:
Աղբյուրը՝ Sex: Your Power Source via Клубер
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում